Իմ տարօրինակ երազը (մաս 1․ Սկիզբ)

Դավիթ Սեփանյան

Ավագ դպրոց

10րդ դասարան

 

 

 

Երկար ու շոգ ամառային օրվանից մտնում ես ննջարան, բացում պատուհանները և պառկում մահճակալին։ Փակում ես աչքերդ ու զգում թեթև քամի, որը ներս է թափանցել պատուհանից։ Որոշ վայրկյաններ անց զգում ես քուն ու անջատում ամբողջ մարմինդ։ Հանգստություն։ Ամեն անգամ երկար օրվանից հետո զգում ես, թե գիշերը ինչպես է մի մեծ քար գլորում ուսերիցդ։ Հաճելի է, բայց ես չեմ քնում։ Փակելով աչքերս` ես չեմ անջատվում մինչև վերջ։ Ուղղակի միացրած եմ թողնում իմ երևակայությունը։ Այդ պահին ես իմ փակ աչքերով տեսնում եմ սրտիս ցանկացածը և կարծես հայտնվում եմ մի այլ աշխարհում՝ իմ աշխարհում։ Բայց եկավ մի օր, որ ամեն ինչ փոխվեց։

 

Հոգնած, ծանր օրվանից տուն մտա, չճաշեցի, միանգամից պառկեցի։ Փակեցի աչքերս և սկսեցի զղջալ այդ օրվա համար, քանի որ փակելով աչքերս` ես չհայտնվեցի իմ երազում։ Զարմանալի է, բայց ես հայտնվեցի մի այլ մարդու երազում։ Կհարցնեք, թե ինչու եմ ես զղջում այդ օրվա համար։ Կպատասխանեմ ձեր հարցին` պատմելով իմ պատմությունը։

 

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Thursday, 01 September 2016 13:02)

    Դե, ինչ, Դավիթ Ստեփանյան, սպասում ենք քո պատմության շարունակությանը:

  • #2

    Դավիթ Ստեփանյան (Thursday, 01 September 2016 13:17)

    Դե, որ սպասում էք ավելի մեծ եռանդով կշարունակեմ։