Աստղ Կիրակոսան
Ավագ դպրոց
10-2
Արդյոք կուզենա՞մ քեզ հետ ծերանալ: Քեզ հետ միասին, սև ու սպիտակ աչքերով, նայել անձրևին, ճախրող թռչուններին, սիրուն արևին...:
Քեզ հետ մեծանամ, ու մարմինս փոքրանա: Արդյոք ճաքճքած ձեռքերս դու կհամբուրես քո թոռոմած շուրթերով: Կհամբուրե՞ս կնճռոտ այտերս: Ու կսիրես երբեմնի մեծ աչքերս, որոնք էլ մեծ չեն լինի, որովհետև լույսը հանգած կլինի: Տեսնես ես կուզենա՞մ քեզ հետ, քո կողքին մոմի պես հալչել: Նստել թախտին ու նայել, թե ինչպես են վազվզում մեր թոռները:
Ես քեզ հարցրել եմ՝ ինչ կլինի, եթե կորցնես ինձ: Պատասխանդ սիրուն էր...անուշ էր: Բայց արդյոք պատասխանդ այդքան սիրուն ու անուշ կլիներ, երբ մայրամուտի ժամանակ ինձ իրոք կորցնեիր: Անկեղծ ասած՝ վստահ չեմ:
Ի վերջո սիրելը հավե՞րժ է, թե չէ: Ինչ իմանամ...: Չգիտեմ...
Write a comment
Նունե Մովսիսյան (Monday, 29 August 2016 04:41)
Անսպասելի էր, Աստղ ջան, ու սիրուն հուզիչ...
Աստղ Կիրակոսյան (Tuesday, 30 August 2016 01:36)
Շատ շնորհակալ եմ ընկեր Նունե: