Ուրիշ կյանք

Գոհար Հովհաննիսյան 

10-1

Մեկ -մեկ ցանկություն է առաջանում ունենալ ուրիշ կյանք։ Լրիվ փոխել ամեն ինչ։ Ունենալ ուրիշ անուն, ուրիշ ճակատագիր։ Հենց այն պահերին ես ուզում եմ լինել մի շատ խիզախ մարդ, ում ամեն օրը նոր արկած է։ Երբ կյանքը վտանգված է ամեն րոպե։ Երբ երբեք չես ձանձրանում և չնայած վտանգին` միշտ մնում ես ուրախ և լավատես։

Երազել պետք է անհնարինը, և ես հենց դա էլ ուզում եմ անել։ Միգուցե շատերի համար իմաստ չունի անհնարինի մասին երազել, միայն այն պատճառով, միևնույն է, չի լինելու։ Ինձ համար այդպես չէ։ Ես կարծում եմ, որ ուրիշ կյանքի մասին մտածելը շատ նորմալ է։ Այդպես մարդ հասկանում է, թե ինչն է պակասում իր կյանքում և փորձում է ավելացնել հեաքրքրությունները։ Ուրիշ կյանքը մի աշխարհ է մարդու մեջ, ամեն մեկի մեջ այն յուրովի է։ Դա ասես մարդու իդեալի նման տեղ լինի, որտեղ ամեն ինչ կատարյալ է։ Երազելու մեջ վատ բան չկա, պետք է ուղղակի քո երազանքներից սովորես օգուտ քաղել։ Ահա թե ինչ է սովորեցնում մեր երազած ուրիշ կյանքը։ Կյանք, որտեղ ամեն ինչ կատարյալ է...

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Thursday, 25 August 2016 10:28)

    Գոհար ջան, ուրիշ կյանքը հասկացանք, բայց, ախր, չիմացանք վերջը Իսեյը ինչ եղավ...

  • #2

    Gohar Hovhannisyan (Friday, 26 August 2016 02:55)

    Ես հետո կթողարկեմ <Մինչև ամպեր >իմ պատմության շարունակությունը : )