Ավետը

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-1

 Ինչի՞ց է` ես կարտասվեմ, աչքերս կուռեն աղի արցունքներից, մարմինս կփշաքաղվի դառը ցրտից, բայց բոլորը ինձ կընդունեն  որպես  երազող աղջիկ: Աղջիկ, ով իր քաղցր մտքերում է ճախրում:

Ավետ... Ավետը գիտե՞ք`  ով է: Ավետը ինձ ուրախացնող, ծանրությունս թեթևացող, ինձ բուժողն է: Սիրուն, լույս  աչքերով,  շոկոլադե հոտով, համով, փափուկ թուշիկներով մի տղա է: Առաջին անգամ արտասվեցի երեխայի մոտ:

Ասացի.

-Կկարոտես...

Առանց մտածելու ասաց`  հա:

Փշաքաղվեցի:

Գնացին արցունքներս, որոնց ոչ՛ կվերագրեի ուրախության, ոչ՛ էլ տխրության:

Պատմությունը սկսվեց այսպես:  

Մանկապարտեզ: Խումբ: Հրաշք խումբ. հրաշք էր ամեն մեկն ու ամեն անկյունը: Վազվզում, պարում ու խաղում էինք ամբողջ խմբով: Բայց աչքերս չէին կարողանում կտրվել Ավետից, իրեն չգիտեի: Անծանոթ էր, բայց այնքան ինձ նման էր, որ չծանոթացա:

   -Ավետ, պիտի քնես:

Փակվեցին աչքերը, նստեցի կողքին: Շոյեցի գլուխը: Վայրկյանը մեկ ծածկեցի, պառկեցի կողքին, աչքերս փակեցի: Քնած էր, բայց ասաց.

-Ընկեր Աստղ:

 Ու նույն օրը Ավետը տուն գնալուց ասաց.

-Մի գնա, ընկեր Աստղ:

Աստված գիտի, թե ինչ եղավ ընկեր Աստղի հետ, բայց այն, որ Ավետ անունը սիրեցի իմ անունից էլ առավել,  դա`  միանշանակ: Ախ, Ավետ:  Սիրուն Ավետ...:

Գիտեմ` Ավետը իմ գնալուց մի քանի օր հետո չի ունենա ընկեր Աստղ,. բայց ես դեռ շատ երկար ժամանակ Ավետ կունենամ: 

Write a comment

Comments: 6
  • #1

    Նունե Մովսիսյան (Friday, 19 August 2016 04:34)

    Սիրուն, շատ սիրուն պատմություն: Ոնց որ ուզեցա տեսնել Ավետին: Լսի, Աստղ, արի մի օր միասին գնանք Ավետին ու ընկերներին տեսության: Ի՞նչ կարծիքի ես:

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Friday, 19 August 2016 06:36)

    Հրաշք կլիներ Ընկեր Նունե: Ավետը սեպտեմբերից գնում է, բայց մինջ այդ ևս մեկ անգամ իր հետ լինելը երջանկություն կլինի ինձ համար: Ու լինոլով ձեզ հետ երջանկությունը կբազմապատկվի: Քաղցր անհամբեր սպասում եմ:

  • #3

    Նունե Մովսիսյան (Friday, 19 August 2016 07:01)

    Շատ բարի, Աստղ ջան: Երկուշաբթի` գործից հետո կզանգեմ, կպայմանավորվենք: Պաչիկներ:

  • #4

    Սուսաննա (Friday, 19 August 2016 11:58)

    Անչափ հուզվեցի ԱՍՏՂ ջան:Ես փափուկ թուշիկներով ԱՎԵՏԻ մայրիկն եմ:Շատ ուրախացա, որ Ավետիս մասին նման կարծիք ունեք ու նման հուզիչ տողեր եք նվրել: Հետո եթ ցանկություն ունենաք տեսնել կկազմակերպենք հանդիպում:ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

  • #5

    Լիլիթ Մեղրյան (Saturday, 20 August 2016 04:08)

    Մենք ՝բոլորս, ուրախ կլինենք Ավետիս նորից տեսնել և ընկեր Աստղին։

  • #6

    Աստղ Կիրակոսյան (Saturday, 20 August 2016 04:21)

    Այնքան երջանիկ եմ, որ իմ ու Ավետի պատմությունը կիսատ չմնաց... Ու անչափ շնորհակալ եմ, որ արձագանքեցիք!!!