Մինչև ամպեր (մաս 2․ Իսեյը)

Գոհար Հովհաննիսյան

10-1

 

Իսեյը   

 

Մաս 2

 

Մի օր դասերից հետո ես մոտեցա նրան և բարևեցի։ Բայց նա ասես մտքերով տարված լիներ և չնկատեց։ Ես ևս մեկ անգամ բարևեցի, նա շրջվելով իմ կողմը ասաց-

-Ողջույն։

Նա միշտ ականջակալներով էր, բայց այս անգամ հանեց ինձ լսելու համար։ Նա ինձ ուշադիր նայեց, հետո նայեց ուղիղ աչքերիս մեջ։ Ես մի քիչ խառնվեցի, որովհետև շատ եմ դժվարանում մարդկանց հետ խոսել։ Ես բառեր չգտա խոսելու համար, մենք ուղղակի իրար էինք նայում։

 

-         Ես Իսեյն եմ․-ասաց նա ժպտալով

 

-         Ես Ասյան եմ․- ասացի ես` փորձելով ժպտալ

 

Եվ, քանի որ ես այպես էլ բառեր չգտա, շփոթված դեմքով շրջվեցի և ոչինչ չասելով դանդաղ գնացի։ Մի պահ ուզեցի շրջվել, բայց փոշմանեցի։ Տեսնես իմ գնալու ժամանակ նա ինձ նայում էր, թե չէ։

 

Այդ օրը ես անդադար մտածում էի, թե այդ ինչ տարօրինակ անուն ունի այդ տղան։ Արդյոք ես նրան նեղացրի իմ անսպասելի հեռանալով։ Հետո որոշեցի հաջորդ օրը ներղություն խնդրել։ Միգուցե ես ուրախ աղջիկ չեմ, բայց քաղաքավարի եմ։

 

Հաջորդ օրը` դասերի ավարտից հետո ես մոտեցա Իսեյի նստարանին և բարձրաձայն ասացի.

-Ներողություն։

Նա կանգնեց և էլի ժպտաց ինձ։ Նրա այդպիսի արձագանքից ես վախեցա, բայց համ էլ զայրացա։ Ինչու է նա ինձ ժպտում։ Ես նրան արհամարհել եմ երեկ, բայց նա էլի ժպտում է։ Եվ ես ևս մեկ անգամ ներողություն խնդրելով՝ դիմեցի փախուստի։ Վազելով հասա տուն և փորձեցի հասկանալ` ինչ կարող եմ անել։ Ես շատ մտածեցի և որոշեցի այլևս չանհանգստացնել նրան։ Ես ինքս կփորձեմ թռչել։

 

Հաջորդ առավոտ նա եկավ և նստեց իմ նստարանին։ Ոչ, ոչ, ոչ, չի կարելի, ոչ ոք երբեք իմ կողքին չի նստել, ինչու նա եկավ։ Մինչ այս` 7 տարի դպրոցում սովորելուս ընթացքում, ոչ ոք չի համարձակվել իմ կողքին նստել։ Պետք է այնպես անեմ, որ գնա այստեղից։

 

-         Ողջույն, Ասյա․- ասաց նա` ականջակալները հանելով

 

-         Բարև․- ասացի՝ արհամարհական տոնով:

 

-         Դու ինքդ ես գալիս ինձ մոտ, բայց շատ չանցած նորից փախչում ես։

 

-         Այս անգամ ես չեմ եկել, գնա իմ կողքից։

 

-         Ոչ, չեմ գնա, մինչև չասես` ինչու ես ինձ հետ խոսում։ Ես հետևել եմ քեզ մի քանի օր, դու ոչ ոքի հետ չխոսացիր, բացի ինձանից։

 

-         Ինձ քեզանից օգնություն էր պետք, բայց հետո որոշեցի, որ իզուր եմ չարչարվում։ Հիմա կգնա՞ս։

 

Եվ նա, ոչինչ չասելով, գնաց։

 

Անցան օրեր,  նա էլի եկավ իմ նստարանի մոտ։ Ես երբեք չեմ կարող ազատվել նրանից։

 

-         Դու լավ աղջիկ ես, ես քեզ կօգնեմ։ Նույնիսկ եթե ստիպված լինեմ տուժել` ես կօգնեմ քեզ։

 

Շարունակելի․․․

Write a comment

Comments: 4
  • #1

    Նունե Մովսիսյան (Monday, 15 August 2016 10:45)

    Արհամարհել, ներողություն, փախչել:
    Գոհար ջան, փորձիր հիշել, լա՞վ, անուշս:

  • #2

    Նունե Մովսիսյան (Tuesday, 16 August 2016 04:56)

    Հա, մի բառ էլ` Ասյա: Նախորդում էլ, ես էլ քո հետ, վրիպել էինք:

  • #3

    Gohar Hovhannisyan (Tuesday, 16 August 2016 08:18)

    Բայց այդ անունը կարդացվում է Ասիա, ոչ թե Ասյա։ Ասյան հայկական անվան տարբերակ է և հենց այդպես էլ գրվում է։ Բայց Ասիա անունը հենց այդպես է կարդացվում և գրվում, դա ամերիկյան անուն է։

  • #4

    Նունե Մովսիսյան (Tuesday, 16 August 2016 11:23)

    Չէ, Գոհար ջան, այդպես չէ: Ասիան, որպես աշխարհամաս, ի-ով է գրվում, իսկ որպես անձնանուն` յ-ով: Երկու դեպքում էլ գործ ունենք օտարամուտ բառի հետ: