Կարծրատիպերից ավելի կարծր սերունդ...

Նորայր Ասատրյան

10-րդ դասարան

Նկարի հեղինակ Վիկա Նավասարդյան

Ներկայիս աշխարհում մենք չենք ստեղծում ճանապարհներ, մենք ընտրում ենք ուրիշների կողմից գծված, պատրաստի տարբերակներից որևէ մեկը: Այսինքն` մանկապարտեզ, միջին դպրոց, ավագ դպրոց կամ ուսումնարան, բանակ կամ համալսարան և այլն:  Ներկայիս աշխարհի համակարգը  բթացնում է մեր սերնդի սրածայր գաղափարները:  Ներկայիս համակարգը մեր սերնդին դարձնում է ոչ թե սեփական գաղափարներով լի կայացած մարդ, այլ սահմանափակ  մտածողությամբ բիոռոբոտ: Ես չեմ ուզում իմ կյանքի լավագույն առողջ, գեղեցիկ, էներգիայով լի տարիները վատնեմ ուսումնական աթոռներն ու սեղանները մաշեցնելով և միաժամանակ հավաքելով բարդագույնս մատուցված, իրականում ոչ մի արժեք չունեցով ինֆորմացիայի մի կույտով, որով ես պետք է աշխատեմ, լայնացնեմ ու զարգացնեմ մի մարդու բիզնեսը և իշխանությունը, որը վարում է մակաբույծի ապրելակերպ ու չունի հոգևոր և բարոյական  ոչ մի արժեք, չունի իր ամենաչգնահատված աշխատողի գիտելիքների գոնե կեսը, բայց ունի փող, որը տրամաբանորեն ավելի քիչ արժե, քան ցանկացած  տեղի -անտեղի հայհոյանք, որը հնչում է այդ մարդու հասցեին իր իշխանության տակ գտնվող աշխատողների կողմից: Այդ ամենի համար ես պետք է ստանամ փող, որը  նկարազարդված յուրահատուկ թղթի մի կտոր է, որով ես պետք է ապահովեմ իմ բարեկեցիկ և ապահով կյանքը: Հետաքրքիր է, չէ: Առաջ, օրինակ` մարդկանց բարեկեցիկ և ապահով կյանքը ապահովում էր ոսկին, զրահները, զենքը, դղյակները, ուժը, խելքը, լավ շրջապատը, թիկնապահները, ընկերները կամ բազմահազարանոց զորքերը: Ախր, ես զարմանում եմ` ինչպես  են մարդիկ կարողանում  ծամել, կուլ տալ և մարսել այսպիսի մասշտաբի կեղտոտ, թունավոր ու զզվելի սուտը: Սա մարդու  անձը, ուժը, խելքն ու գաղափարը ուղղակիորեն ստրացնող փաստ է: Անգամ հավերն են կարողանում տարբերել, թե գետնին թափած բաներից որն է ուտելու,  որը`  չէ, որն է թունավոր, որը` չէ: Մի պահ պատկերացրեք, որ ամբողջ աշխարհի մարդիկ վերցնեին ու չենթարկվեին այս համակարգին, ամեն ինչ կընկներ իր տեղը: Բայց ոչ, այդպիսի բան չի լինի, որովհետև այս համակարգի հեղինակները օրերով չէ, ամիսներով չէ, տարիներով չէ, այլ դարերով են ստեղծել ու նախապատրաստել մարդկանց: Հեռուստատեսությամբ, թերթերով, ռադիոյով, ելույթներով, երգերով,համացանցով և այլ ինֆորմացիոն և ոչ ինֆորմացիոն միջոցներով հատիկ առ հատիկ, շերտ առ շերտ, մանրակրկիտ կերպով բթացրել են այս բնության մեջ մարդկային ցեղ կոչվածը:  Բթացման աստիճանը այնքան խորն է, որ  մարդկանց մեջ բթացումից կոմայի մեջ ընկած սեփական մտածելակերպին ուշքի բերելն ուղղակի անհնար է: Մարդկանց` հիմնականում մեծահասակների աշխատանքային գրաֆիկը, այնքան ծավալուն, ժամանակատար և հոգնեցուցիչ է, որ մարդը բացի քնելուց ու սնվելուց , ուրիշ ոչ մի բանի մասին չի հասցնում կամ ուղղակի ի վիճակի չի լինում մտածել: Բախտի բերմամբ , թե պատահմամբ ես 15 տարեկան եմ, դպրոցական եմ, և ,բնականաբար, չունեմ այդքան ժամանակատար և  հոգնեցուցիչ աշխատանքային գրաֆիկ: Իմ միտքը մեծ մասամբ ազատ է, մաքուր ու թարմ: Իմ կարծիքով` հանճարեղ գաղափարները գալիս են, երբ որ քո միտքը գտնվում է կատարյալ հանգստության մեջ:  Այսպես ասած` երբ որ դու մատնված ես անգործության: Շնորհիվ իմ մտքի ազատության, ես կարողանում եմ նայել շուրջս և ինքս ինձ հարց տալ` ինչ է կատարվում իմ շուրջը: Այս աշխարհում միլիարդավոր 15 տարեկան դպրոցականներ կան: Նրանք ևս ի վիճակի են նայել շուրջ բոլորը և իրենք իրենց հարց տալ: Ես շատ կուզեի, որ այն սերունդը, որին պատկանում եմ ես, լինի հեղափոխության սերունդ, այսինքն`  կարծրատիպերից կարծր սերունդ:

Հնարավոր է, որ ես 15 տարեկան եմ և ոչինչ չեմ հասկանում, հնարավոր է,  որ ես շատ բան եմ հասկանում, հնարավոր է, որ իմ այս մտածելակերպով երկրային ոչ մի պարգևի չարժանանամ, հնարավոր է, որ ես իմ այս խելքով թեկուզ մի օր ապրեմ: 

Может я дурак и разобью об эту стену лоб

Но не по мне хавать это фуфло, так-то...

Write a comment

Comments: 3
  • #1

    Ovary Nutrition Capsule (Sunday, 14 August 2016 23:57)

    the for your life!

  • #2

    Գոհար Հովհաննիսյան (Monday, 15 August 2016 04:09)

    Ես համաձայն եմ: Այսքան տարիներ մարդիկ շարժվում են նույն սիստեմով, իսկ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն դրա հետ, նրանց ուղղակի արհամարհում են կամ հալածում:
    Պետք է ապրել հետաքրքիր՝ մտածելով ավելի նոր և գրավիչ կյանքի մասին: Որ տարիքում էլ լինի մարդը, նա պետք է ինչ որ բանով տարբերվի, ունենա արտասաովոր միտք և լինի ուղղակի լավատես, ոչ թե ռոբոտ, որ միայն մտածում է աշխատելու և ուտելու մասին; Պետք են վեհ գաղափարներ, պետք է չվախենալ նորից...

  • #3

    Նունե Մովսիսյան (Wednesday, 17 August 2016 02:30)

    Համարձակ, ասել է թե` ընդունելի: Կեցցես, Նորայր ջան: