Ֆոսֆոր...

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

10-րդ դասարան

Երբ որ ռադիոյով փորձում ես ինչ- որ գործող ալիք գտել, ստիպված ես լինում հատ-հատ թերթել ալիքները և լսել չօգտագործվող ալիքների անտանելի խշշոցը: Դա երբեմն այնքան տհաճ և նյարդայնացնող է լինում, որ կամ  ուզում ես կոտրել, կամ էլ անջատել ռադիոն: Բայց, եթե ցուցաբերեք համբերություն և գրագետ պահվածք, ամենայն հավանականությամբ, կգտնեք մի գործող ալիք, հարկ եղած դեպքում կարող եք մտապահել ալիքի անվանումը, որպեսզի հաջորդ անգամ առանց խշշոցների միանաք ալիքին: Ռադիոյով ալիք փնտրելու պրոցեսը շատ նման է մտածելու պրոցեսին: Մտածելը տաղանդ է: Իմ կարծիքով, այս տաղանդը կարելի է դասել ամենաեզակի տաղանդների շարքին: Եթե մարդ չի մտածում, կամ մտածում է, բայց և այնպես, իր մտածածից ոչինչ դուրս չի գալիս, ուրեմն կամ անտաղանդ է, կամ չափազանց ապահովված: Մարդիկ մտածում են, որովհետև ունեն անպատասխան հարցեր և չլուծված մեծ կամ փոքր խնդիրներ: Երբ ունես վտանգավոր ու շուտափույթ լուծում պահանջող խնդիր, մտածելու ժամանակ լցվում ես տագնապով, վախով, հիասթափությամբ և, ինչքան շատ ես խորանում, այնքան ավելի խորանում են այդ զգացողությունները: Այդ զգացողությունները խշշոցներն են, որոնք հունից հանում են: Մեր հարցի պատասխանը այն գործող ալիքն է: Ինչպես ալիքի անվանումը, այնպես էլ քո հարցի պատասխանը կարող ես կիրառել կյանքում` ազատվելով շատ խշշոցներից: 

Լավ:

Այն վայրը կամ այն բանը, որտեղ զետեղված են մտքերը, կանվանեմ մեր սենյակ:

Իսկ մտքերը կլինեն մարդիկ, ովքեր ունեն շատ տարբեր կոշիկներ:

Կան մտքեր, ովքեր մեր սենյակ մտնելուց առաջ հանում են իրենց կոշիկները, անում են այն, ինչ իրենց հարկավոր է մեր սենյակում և միաժամանակ հատակը չեն կեղտոտում:

Կան մտքեր, որոնք մեր սենյակ մտնելուց առաջ մաքրում են իրենց կոշիկները ու կեղտոտում են մեր սենյակը, բայց այդ հետքերը հեշտությամբ էլ մաքրվում են:

Կան մտքեր, որոնք ունեն շատ կեղտոտ կոշիկներ, որոնք գալիս առանց հրավերի կեղտոտւմ են ու թողնում են գրեթե անջնջելի հետքեր: Նրանց գնալուց հետո մեր սենյակի հետքերը վերացնելու համար բավականին ժամանակ և ջանքեր է պահանջվում:

Կան մտքեր, ովքեր ունեն ադամանդե կոշիկներ, մեր սենյակում նրանց ներկայությունը մեզ շատ հաճելի է: Նրանք լցնում են մեր սենյակը փայլով և շքեղությամբ: Այդ փայլն ու շքեղությունը թույլ չի տալիս մեզ նկատել, թե այդ ադամանդե կոշիկները որքան  քերծվածքներ և խզբզանքներ են թողնում մեր սենյակի հատակի վրա: Միայն ադամանդյա կոշիկներով մտքերի հեռանալուց հետո ենք մենք նկատում այդ խզբզանքները: Ցավոք, այդ հետքերի դեմ սանիտարները անկարող են: Իսկ հատակը փոխել ոչ բոլորի մոտ է ստացվում:

Նաև կան մտքեր, որ ուղղակի չունեն կոշիկներ և միայն մեր սենյակ մտնելուց հետո են ձեռք բերում կոշիկներ, նրանք հեռանում են գոհ ու շնորհակալ...

Ինչ խոսք, կան սենյակներ, որ դուռ չունեն, կան սենյակներ, որոնք սանիտարներ չունեն, վերջապես կան սենյակներ, որոնք հատակ չունեն: Իսկ կան սենյակներ էլ, որոնք մտքեր չունեն...

Բայց ամենազարմանալին այն է, որ կան սենյակներ, որոնք ուղղակի չկան կամ արդեն չկան կամ դեռևս չկան:

Բայց և այնպես`  ունեք դուք սենյակ թե չէ` մտքերին հյուրընկալել ստիպված եք լինելու: 

 

Բա...

Write a comment

Comments: 3
  • #1

    Նունե Մովսիսյան (Sunday, 14 August 2016 09:40)

    Նորայր Ասատրյան, եթե ինտերնետ ունես, ուրեմն գյուղից արդեն վերադարձել ես: Բարով ես եկել, Նորայր ջան: Կարոտել էի քո պատկերավոր մտքերին: Քեզ էլ, տղուկ ջան:

  • #2

    Նորայր Ասատրյան (Sunday, 14 August 2016 16:25)

    Հա շուտ էի վերադարձել, բայց համենայն դեպս շնորհակալություն: Ճիշտն ասած եսել էի կարոտել իմ պատկրավոր մտքերին...
    Եսել ձեզ եմ շատ կարոտել:

  • #3

    Նորայր Ասատրյան (Sunday, 14 August 2016 18:10)

    Ինչ վերաբերվում է վերնագրին, իմ այս նյութը և առհասարակ համարյա բոլոր նյութերս նման են ֆոսֆոսրի: Որպեսզի տեսնել ֆոսֆորի տված լույսը պետկ է լինես մթության մեջ և նախջարդես ու տրորես ֆոսֆոսրը որպեսզի այն սկսի լույս տալ: Նույնը իմ նյութաերը: Իմ նյութերի իմաստը ոչ թե գրված է տողերի վրա այլ տողերի և բառերի արանքում: Իմ նյութերը պետկ է տրորել, ջարդել մասերի բաժանել որպեսզի նոր հասկանալ ու բացահայտել նրա գույնը և պարունակությունը: