Օդից երջանկություն

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց 

10-1

Ամառ էր: Արևը սև էր, իսկ ես գունատ էի: Ման էի գալիս: Չգիտեմ` ինչ էի փնտրում, բայց ահռելի ճանապար էի անցել: Մոլոր էի, այնքան մոլոր, որ ամեն քայլս մյուս քայլին հակասում էր: Ոչ ոք չկար ինձ հետ: Միայնակ էի: Ուզում էի խոսել, բայց ոչ՛ ինքս ինձ հետ: Ու թող կոչվեի ես խենթ, բայց միայնակությունը  դաժան բան է, փրկություն փնտրել էր պետք: Բարևեցի քամուն, մազերս վեր հանեց: Սիրեցի սարերի անուշ ծաղիկներն ու ընկա նրանց գիրկը: Շնչեցի ոչ թե քաղաքի կեղտոտ օդը, այլ թարմություն: Մի անհասկանալի պահ էր: Կամաց-կամաց դեմքիս ժպիտ հայտնվեց: Օդից ժպիտ էր, անպաճառ, բայց անուշ պատճառներով լիքը: Օդից երջանկություն գտա:

Մարդը դժբախտ է ու տխուր, քանի դեռ ուզում է այդպիսին լինել: Սև արևն էլ է արև, ու այն․․․ ջերմացնում է: Իսկ ո՞վ է ասել, որ սևի մեջ սպիտակ  նախշեր չկան: Կա, ես որ գտել եմ: 

Write a comment

Comments: 0