Հորինեցի ինձ համար արև ու տաքացա ...

Աստղ Կիրակոսյան 

Ավագ դպրոց

10-1 

Արև չկար, երկինքը սև էր: Գունատ էին կակաչները: Տները միայնակ էին ու լքված: Շունչ չկար, շնչում էի միայն ես: Ամեն քայլս ծուղակ էր, ամեն քայլս` ցավոտ, այն  ստիպում էր չնկատել շրջապատի գույներն ու մարդկանց: Երազս երազ չէր: Երազս առաջին անգամ դատարկ էր: Աչքերս փակ էին, դատարկ ու մութ ժամանակ էի տեսնում: Քայլում էի ես սառը ու սուր քարերի վրայով: Կար ուրիշ տարբերակ` փշերը: Նախընտրեցի քար, այլ ոչ փուշ: Գլուխս կախ քայլում էի: Մտքերի տեղատարափ էր, բայց ոչ մեկի տակ էլ չէի ստորագրի «Երջանկություն»:

Գլուխս բարձրացրի, նայեցի չեղած, չվառվող, ոչ պայծառ արևին...

Հորինեցի ինձ համար արև ու տաքացա ...

Write a comment

Comments: 2
  • #1

    Նունե Մովսիսյան (Tuesday, 12 July 2016 09:13)

    Քոնն էր, չկեղծած էր, դրա համար էլ հուզում է... Գրի այս` երկրորդ տարբերակը, շատ ավելի լավ ստացվեց: Շատ ապրես, աշխատասեր ջան: Պաչիկներ:

  • #2

    Աստղ Կիրակոսյան (Monday, 18 July 2016 05:02)

    Անչափ շնորհակալ եմ Ընկեր Նունե!!!