Մեկ-մեկ

Աստղ Կիրակոսյան

Ավագ  դպրոց 

10-1 դասարան

Փոխվում է ամեն ինչ՝ մարդիկ, բնությունը, մոլորակն ու աշխարհը: Փոխվում են մեր տարիքն ու մտքերը: Փոխվում է մեր շրջապատը: Որովհետև կյանքն ինքնին շարժում է: Կապ չունի շարժվում ենք ե՞տ, թե առաջ: Նա, ով կանգնում է, պարտվում է: Կյանքը մեկ բղավում է քեզ վրա, մեկ լռում է: Մարդկանց է նման, ուղղակի մարդիկ մի առանձնահատկություն ունեն: Մտածում են շատ, բայց խոսում քիչ, երբեմն էլ խոսքը չի համապատասխանում ոչ մի մտքի հետ: Միլիոնավոր մտքեր են պտտվում մարդկանց ուղեղում, բայց մի քանիսն են բարձր խոսում: Կարելի է օգտագործել մի արտահայտություն` ոսկե միջին: Բայց այդ ոսկե միջինը երբեմն երկաթի գին էլ չի ունենում: Խոսքը մետաղի պես չէ՝ ինչքան քիչ, այդքան թանկ: Խոսքը կարող է լինել շատ, բայց անգին:

Write a comment

Comments: 0