Սևանի ռազմամարզական ճամբարում` նոր ընկերների հետ

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

10-1 դասարան

Քանի որ դպրոցում մենք ունեցանք Ավագ դպրոց  մուտքի հետաքրքիր ճամբար, որոշեցինք այն շարունակել Սևանի <<Ժայռ>> ռազմամարզական ճամբարում: Նախքան գնալը մտածում էի, որ երկրորդ անգամ ձանձրալի կլինի, բայց ի՜նչ ձանձրալի, անցավ լրիվ նոր տպավորություններով ու պահերով, կարծես առաջին անգամ լինեինք: Սևանը մեզ այս անգամ դիմավորեց լրիվ նոր տեսքով և ջրի ավելի բարձր մակարդակով: 

Ճամբարում սովորեցի վրան խփել՝ մենք ինքներս խփեցինք մեր վրանները: Ձեռք բերեցի նոր ընկերներ, որոնց հետ ճամբարից հետո էլ եմ շփվում: Ծանոթացա նորեկների հետ, նրանք նույնպես դարձան իմ ընկերները: Մենք միասին խաղեր էինք խաղում, զրուցում և լողում Սևանա լճում: Մեզ հետ էին ընկեր Բորիսը, ընկեր Մարթան, միսս Բուշը, ընկեր Իրինան, հարգելի Ստեփանը և ընկեր Հերմինեն: Առավոտյան մենք մարմնամարզանք էինք անում ընկեր Բորիսի հետ, կեսօրին պարում էինք հարգելի Ստեփանի հետ, իսկ երեկոյան բոլոր ուսուցիչների հետ զրուցում էինք, շարունակում երևանյան քննարկումները ու խաղում <<դեպրեսիա>> խաղը: Մի խոսքով` շատ հագեցած ժամանակ էինք անցկացնում: Մեր հարևան հանգստացողները հիացան մեր պարերով և զարմացան, որ մեր կրթահամալիրում նման ճամբարներ են կազմակերպում:

Հաջորդ օրը մեզ այցելեցին տիար Գևորգը և միստր Յուրան: Մենք նրանց ցույց տվեցինք մեր վրանները և ծանոթացրինք մեր առօրյային: 

Շատ հավես անցավ Վարդավառը: Առավոտյան լվացվելու գնում էինք անտառի միջով, որպեսզի հարևանները մեզ չջրեն: Իսկ, երբ եղանակը տաքացավ, մենք հարգելի Ստեփանի հետ կատարեցինք Վարդավառի ծեսը ու նետվեցինք ջուրը: Ջրի մեջ էլ պարեցինք <<Խամ-խամա>>: Վարդավառը շարունակվեց նաև գիշերը՝ մեր վրաններն ու եղանակը որոշեցին մեզ ջրել: Անձրևը լցվեց մեր վրանի մեջ, և մենք ստիպված եղանք տեղափոխվել ափի մոտ գտնվող փայտե գեղեցիկ տնակ: 

Շատ ուրախ, ակտիվ ու հետաքրքիր ժամանակ անցկացրեցի, հասկացա, որ Սևանի ափին ավազե սարեր կառուցելուց, լիճը քարեր նետելուց ու պարզապես ընկերների հետ զրուցելուց ավելի լավ բան չկա, շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին ու իմ ընկերներին:

Ֆոտոպատումը կարող եք տեսնել իմ բլոգում:

Write a comment

Comments: 0