Ամառ, ես գիտեմ այդ դու ես

Գոհար Հովհաննիսյան 

Ավագ դպրոց 

10-1 դասարան 

Ամառ, դու եկար, ես գիտեմ` այդ դու ես: Ես կարող եմ քեզ ճանաչել` լսելով քո ոտնաձայնները: Գիտե՞ս, ինչքան եմ քեզ սպասել, սպասել քո արևի ջերմությանը և հազվադեպ սառը քամիներին: Որքան դժվար էր առանց քեզ, և կարոտելով հասկանում էի, թե ինչքան երկար էին օրերը: Քանի անգամ ես մինչև սրտիս խորքը ուզեցել եմ, որ ինձ հետ լինես հենց դու, ոչ թե գարունը կամ էլ  ձմռան վերջին ամիսը: Հիմա դու եկար և ես քեզ ասելու շատ բան ունեմ, բայց կասեմ միայն մեկը: Փորձիր այդքան ուշ չգալ և հետո այդքան անձրև չբերել հետդ:

Դու ինձ հետ ես, և էլ քեզ քեզ չեմ թողնելու:  Ամառ, ես գիտեմ` այդ դու ես, ես քեզ կճանաչեմ միայն նայելով օրացույցին: 

Write a comment

Comments: 0