Ընկերական հիշողություններ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Սևանում անցկացրած իմ երեք օրերը հիանալի դարձան իմ ընկերների շնորհիվ։ Ես հասկացա, որ այս ճամբարը ինձ մտերմանալու հնարավորություն տվեց։ Ես շատ մարդկանց ավելի լավ ճանաչեցի։ Այդ ճամբարում իմ ընկերների հետ անցկացրած օրերը ես չեմ մոռանա։ Հնարավոր է` կլինեն մարդիկ, ում ես էլ չտեսնեմ այս ամառվա ընթացքում, բայց կհիշեմ իրենց: Իմ ընկերներին, այն ընկերներին, ովքեր թանկ են ինձ համար, ես չեմ մոռանա ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբեք։

Ինձ հիացրեց նաև Սևանա լիճը, այն այնքան գեղեցիկ է մայրամուտի ժամանակ։ Մենք շատ խաղացինք այնտեղ, շատերն էլ` լողացան Սևանում: Ես այդ ժամանակ նայում ու հասկանում էի, թե ոնց է իմ բախտը բերել դպրոցի և ընկերների հարցում։ Ես ուղղակի ժպտում էի` նայելով իմ ընկերներին, թե ինչքան են իրենք ուրախ այդ ճամբարում։ Իսկ այդ բլուրը, որ բարձացանք։ Ես այդ մի քանի ժամը չեմ մոռանա։ Ինձ իմ ընկերները օգնեցին, որ ես հաղթահարեմ այդ բարձունքը։ Առանց նրանց ես կհանձնվեի` դեռ կեսը չհասած։ Այդպիսի դժվար պահերին մենք օգնում ենք միմյանց, և հենց այդ ժամանակ է երևում, թե ովքեր են քո ընկերները: Նրանք պատրաստ են օգնել քեզ նույնիսկ, եթե դա շատ դժվար է իրենց համար։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին այս ճամբարը, բոլոր ուսուցիչներին, բոլոր ներկաներին` ինձ հիանալի հիշողություններ պարգևելու համար։

Բայց հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ ամենամոտիկ ընկերներին, ովքեր միշտ ինձ հետ էին: Միշտ օգնում էին ինձ և ուրախացնում։ Եվ երեկոները միասին <վախենալու> պատմություններ էինք պատմում։

Շնորհակալ եմ բոլորին։ Ես այս ընկերական հիշողությունները կվերցնեմ ինձ։  

 

Write a comment

Comments: 2
  • #1

    Նորայր Ասատրյան (Tuesday, 31 May 2016 04:39)

    Հաստատ առանց ընկերների անհետաքրքիր կլիներ: Շատ սիրուն ու ջերմ բաներ ես գրել քեզել շնորհակալություն շատ: Աստված տա այսպիսի առիթներ շատ լինեն որովհետև իրոք շատ հաճելի ու անմոռանալի ժամանակ անցկացրինք:

  • #2

    Obat Polip Usus (Thursday, 09 June 2016 05:24)

    Obat Polip Usus http://goo.gl/CxXsP1