Ժամանակը չսիրեց քեզ ու ատեց ինձ

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Դու մի գիրք էիր, որ մինչև վերջ չկարդացի: Ու կիսատ մնաց պատմությունը քո, որ գիտեի, թե իմն է: Իմ մասին լուրեր էի ման գալիս, բայց, միևնույն է, գրքումդ չգրեցիր իմ մասին: Կար լուր, բայց անկենդան էր: Մի խաբկանք էր` առեղծվածային ջրով օծված: Երազում էր, շողշողում կամ մտքում էր միայնակ: Ու դառն էր, որովհետև այնտեղ չկայի ես:  Իսկ դու… դու քաղցր էիր ինձ համար: Ու քաղցր էիր նրանով, որ ինչքան էլ ինձ հետ լինեիր, մեկ է, քիչ էր ներկայությունդ ինձ համար:  Միշտ ինձ հետ էիր, բայց չհոգնեցի քեզանից: Միշտ միասին էինք, բայց ոչ հիմա: Մի՞շտ, կա՞ դեռ այդպիսի բառ: Չկա՛: Ոչինչ հավերժ չէ, հավերժ չէ նաև բառերը նվիրված հավերժությանը: Հավերժ չէ նաև մարդը: Հավերժ չէ նույնիսկ այն հայտնի հանճարը: Բոլորի ժամանակն էլ պրծնում է վաղ թե ուշ: Ինչևէ … ժամանակը չսիրեց քեզ ու ատեց ինձ: Ժամանակը խաղաց իր ցավալի խաղը մեզ հետ: Պարտվեցինք համ դու, համ` ես:

Write a comment

Comments: 0