Լռության տեսակ

Եփրիկյան Շուշան

9-1 դասարան

Ավագ դպրոց

Գիտե՞իք, որ լռությունը ունի տեսակներ: Տեսակները շատ են, անթիվ: Կա լռության մի տեսակ, որը քեզ հանգստացնում է, երբ նստած ես ինչ-որ մեկի հետ կամ մի քանիսի ու ձեր լռությունը խանգարել ոչ ոք չի ուզում, երբ դու քեզ զգում ես ուղղակի հիանալի այդ լռության մեջ: Կա նաև մի ուրիշ տեսակ՝ լարող, երբ այդ լռությունը քեզ անհանգստացնում է, դու ցանկանում ես ասել, խոսել, մի բան անել, միայն, թե լռությունը վերանա: Չքվի, անհետանա, անհետ կորի ու այլևս չվերադառնա: Սիրում եմ լռությունն ու մենությունը, երբ չկա ոչմի խանգարող բան կենտրոնանալու համար: Սակայն կա լռության մի տեսակ, որը վախեցնում է… Մեռյալ լռություն: Լռության այս տեսակի հետ ծանոթացա վերջերս, երբ մնացել էի տատիկիս տանը: Մի մեծ 2 հարկանի տուն է, որտեղ այդ օրը կար ընդամենը 3 հոգի՝ ես, տատիկս ու պապիկս: Երեկոյան, երբ ես պատրաստվում էի պառկել քնելու, բոլորը արդեն քնած էին: Անջատեցի համակարգիչը ու, երբ այդ անջատվելու ձայնը կտրվեց սառած կանգնեցի տեղումս: Երբեք լռությունը այդքան վախ ինձ մոտ չէր առաջացրել, մտածեցի, որ մեր տան լռությունը այդպիսին չէ, մեր տան լռությունը հանգստացնող է ու քնեցնող, իսկ այդ տան լռությունը… սպանող: Ամեն ինչ քարացել էր, ես չէի լսում ոչինչ ու այդ փաստը ինձ վախեցնում էր:

Write a comment

Comments: 0