Կարևորը ոգին է...

Նորայր Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

«Ծիր կաթին» թերթի աշխատակազմի հետ հանդիպումը իմ սպասածից ավելի հաճելի ու ջերմ անցավ: Ես մտածում էի, որ այն կանցնի ավելի պաշտոնական, և մենք պետք է հարցեր տայինք հարցեր տալու համար: Բայց, քանի որ նրանք շատ հաճելի մարդիկ էին և շատ ոգեշնչող, այդ պատճառով հանդիպումը  ուրախ անցավ: Ինչու ոգեշնչող, որովհետև այն ժամանակ, ինչպես նշվեց հանդիպման ժամանակ, չկային էլեկտրոնային ամսագրեր, համակարգիչներ և համացանց: Բայց նրանց ոչինչ չէր խանգարել արտահայտվել և ստեղծագործել: Եվ, երբ տեսնում ես, թե ինչպիսի պայմաններում է  «Ծիր կաթինի» աշխատակազմը ստեղծագործել, անչափ ոգեշնչվում ես: Նաև շատ խոսեցինք կրթահամալիրի մասին: Հասկացանք, որ կրթահամալիրը  լինի վերանորոգված, լինի գերզարգացած, լինի նորաձև կամ ոչ, միևնույն է, բոլոր ժամանակներում  ունի նույն ոգին և թողնում է նույն ազդեցությունը:

Write a comment

Comments: 0