Ինչ փոխեց իմ կյանքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը. մաս առաջին

Նորայր Ասատրյան 

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եկա 2015թ. սեպտեմբերի 5-ին: Ընդհանրապես տեղյակ չեմ եղել այս դպրոցի մասին, եկել եմ Կարմիրգյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցից: Այդ դպրոցը միշտ իմ հիշողության մեջ կմնա որպես իմ մանկությունը կերտած դպրոց: Մանկությունս այնտեղ շատ հաճելի էր` անհոգ և երջանիկ: Ժամանակի ընթացքում զգացել եմ իմ տաղանդը, իմ ունակությունները: Բայց գյուղերում մասայից տարբերվելը շատ ռիսկային և բարդ բան է. դու դառնում ես սպիտակ ագռավ և մարդիկ սկսում են խուսափել քեզնից ու նախանձել: Բոլորը բոլորի նման են հագնում, բոլորը բոլորի նման են մտածում, բոլորը նույն երաժշտություն են սիրում: Օրինակ` ես սիրում եմ ռոք ու բացի ռոքից իմ ականջները ուրիշ երաժշտություն չեն ընկալում: Բայց ես ստիպված լսում էի այն, ինչ բոլորը (ռաբիզ) և միայն տանը ականջակալներով էի լսում ռոք:  Ճիշտ է, իմ ընկերները շատ լավն են (մեր ընկերությունը մինչև հիմա շարունակվում է էլի ավելի հագեցած) և մեր մեջ ոչինչ չի փոխվել, որ ես ունեմ ուրիշ երաժշտական ճաշակ: Բայց, այնուայմենայնիվ, տարբերվելը ուշադրություն է գրավում: Կոնկրետ ինձ համար տհաճ է ուշադրության կենտրոնում լինել, ես լավ եմ սերտել հետևյալը` ավելորդ ուշադրությունը ավելորդ խնդիրների պոտենցիալ բույն է:

Գյուղի դպրոցում շարադրություններ գրելու ժամանակ միշտ զգացել եմ, որ ինձ մոտ բավականին լավ է ստացվում շարադրելը, բայց այդ գեղեցիկ շարադրությունը կարդում էր միայն իմ ուսուցչուհին և լավագույն բանը, որը ես կստանայի այդ գեղեցիկ շարադրության համար` ուսուցչուհու ժպիտն ու խրախուսական խոսքերն էր: Բայց դա քիչ էր, որովհետև եթե սխալներ անեի, միևնույն է, ես ստանում էի ցածր գնահատական, չնայած գեղեցիկ էի շարադրում: Ես սկսեցի անել այն, ինչ ինձնից պահանջվում էր, և ոչինչ ավելին:

Քանի որ ես շատ էի տարբերվում իմ հասակակիցներից, ինձ բոլորը սիրում էին, հարգում էին, խրախուսում էին: Ինձ համար պարզ էր ամեն ինչ: Ինձ թվում էր, թե ես ամենալավն եմ, սակայն ամեն ինչ փոխվեց   2015թ. սեպտեմբերի 5-ին, երբ հայտնվեցի Երևանում` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Շարունակելի…

Write a comment

Comments: 3
  • #1

    Նունե Մովսիսյան (Friday, 06 May 2016 13:36)

    Հետաքրքիր շարք ես մտածել, արդեն սկսեցի սպասել երկրորդ մասին: Նորայր ջան, նյութի հետ կցված նկարը ես եմ ջնջել, բայց, ոնց որ, հույս էլ չունեմ, թե դու քո լուսանկարներից կտեղադրես...

  • #2

    Նունե Մովսիսյան (Wednesday, 11 May 2016 11:00)

    Փաստորեն տեղադրեցիր, կեցցես:

  • #3

    Koloklin Capsule (Tuesday, 17 May 2016 04:54)

    it'll make this hoply!!