Ինչպես հաղթահարել երկու խոշոր չարիքները

Սիարնուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Երկու խոշոր չարիքներն են մտավոր հոգնածությունն ու ներվոտությունը: Այդ չարիքները հաղթահարելու համար նախ պետք է պարզել, թե ինչից են դրանք առաջանում: Իմ կարծիքով մեր օրերում մտավոր հոգնածությունը կարող է առաջանալ օրվա ընթացքում մեր միտք տարբեր տեղերից հսկայաքան քանակով զանազան տեսակի ինֆորմացիա ներխուժելու պատճառով: Մենք այնքան տարբեր բաներ ենք իմանում օրվա ընթացքում, այնքան տարբեր թեմաների մասինք ենք մտածում, որ մեր միտքը հոգնումն է: Երկար նստում ենք համակարգչի առաջ և սոցիալական ցանցերից տարբեր ինֆորմացիաներ ենք կարդում, անում ենք տնային աշխատանքներ տարբեր առարկաներից, հաճախում ենք լրացուցիչ պարապմունքների, շփվում ենք տարբեր մարդկանց հետ: Եվ այդ բոլորը մտածելու տեղիք են տալիս: Ներվոտությունը մտավոր հոգնախության հետևանք է: Մենք, կենտրոնանալով մի զբաղմունքի վրա, սկսում ենք չհասցնել մեր մյուս գործերը, դրանից էլ դառնում ենք ներվոտ: Կարդալով Ղազարոս Աղայանի <<Երկու խոշոր չարիք>> հոդվածը, ես հասկացա, որ այդ չարիքները միշտ էլ եղել են: Ամեն մարդ ինքը պիտի հաղթահարի իր միջի չարիքները իր նպատակասլացությամբ: Իմ կարծիքով չարիքները հաղթահարելու տարբերակներից մեկը սա է. մենք պետք է կողմնորոշվենք, թե օրվա գործերից որն է մեզ համար ամենակարևորը, որը մեզ հետագայում անպայման պետք է գալու, և զբաղվենք հիմնականում դրանով, փորձելով կրճատել մնացած գործերին հատկացված ժամանակը:

Եվ իհարկե չպետք է մոռանալ, որ ուշ քնելը գերհոգնածության պատճառներից մեկն է, և պետք չէ մոռանալ քնելու մասին, ինչքան էլ որ կարևոր գործ լինի: Պետք է հաճախ ժամանակ անցկացնել բնության գրկում՝ քաղաքի անցուդարձից հեռու:

Write a comment

Comments: 0