Ինչի՞ց գրել, եթե թեմա չկա

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մտածելուց ուղեղս ցավում է: Ախր ինչի՞ց գրեմ: Ուզում եմ, դա չի խնդիրը: Գրեցի մտքեր, կիսվեցի, թեթևացա, իսկ հիմա հիմնականում գրում եմ սարսափ ժանրին նվիրված բաներ, որը ինձ մոտ ստացվում է: Ամենը նվիրված է հիմա վախին, քանզի խիստ ձևով ուսումնասիրել եմ այդ, իսկ մտքերը չկան ու չկան: Ժամանակին ծանր հոգեվիճակում էի, իսկ հետո կիսվեցի ու թեթևացա: Չեմ սիրում գրել քաղաքականությունից և կրոն հասկացողությունից և աշխատում եմ զեռծ մնալ պատերազմ թեմաներից, քանզի գտնում եմ, որ մարդ ինչքան քիչ բան գիտի, այնքան իրեն հեշտ է ապրելը: Ես ամեն օր լսում եմ վատ լուրեր կապված Ղարաբաղի և ադրբեջանի մասին և չեմ ցանկանա վատով կիսվել տարիքակիցներիս հետ, որը իրենց կխեղտի: Ես հիմա քիչ եմ ուտում, պատերազմական խոսքերն ու արտահայտությունները ականջումս պտտվում են: Հրավիրում են հյուր, մերժում եմ բռնելով մի անհիմն պատճառաբանություն: Ուղեղս տրաքում է, քիչ եմ քնում: Երազներումս պատերազմից բացի ուրիշ բան չեմ տեսնում: Դասարանում նստած անջատվում եմ և նորից ականջումս պտտվում են լուրերը.

- Սերժանտը անձնակազմին ոգեվորելու համար ասաց <<Տղեʹք, դուխներդ չքցեք: Ով սաղ մնա օտպուսկ եմ տալու>>: Նայենք տեսնենք դիմացից լիքը թուրք գոռալով վազում են մեր վրա սկսեցինք կրակել ու շարքերով կոտորել դրանց, բայց միևնույնն էր վազում էին: Տեսնենք այդ անսահման զորքի հետևից տանկեր են գալիս: Ես ուզեցի գնամ սերժանտի մոտ, բայց կողքս պայթյուն լսեցի ու ընկա: Ուզեցի կանգնեմ, ընկա: Նորից կանգնեցի, էլի ընկա: Նայեմ տեսնեմ ոտնաթաթս պոկվելա: Ոտքս կապեցին, որ չարնահոսի: Ես փամփուշտներն էի լիցքավորում, որ արագ ստացվի: Հետո ինձ երկու սերժանտով վերցրին ուսերին ու տարան: Տարան ապահով տեղ ու դրին գետնին, անմիջապես հետ վազեցին: Վաթսուն մետր սողալով գնացի դեպի մեքենան: Երբ նստեցի, ասեցին, որ սաղին խփին: Սաղ մեռան: Ցավում էր: Ոտքս չէր ցավում, սիրտս էր ցավում ու ամաչում էի, որ ես տենց ձեվով փրկվա, իսկ մնացածը մեռան:

Մի՞թ տպավորիչ չէ: Սա դեռ հազար դեպքից մեկն էր, որոնք պտտվում են գլխումս: Եվ արդյո՞ք հնարավոր է մտածէլ նյութ գրելու մասին: Եվ ինչպես ես ապրեմ այդ դեպքերից հեռու, միայն լսելով դրանց մասին: Նյութ գրելն այս էլեկտրոնային ամսագրում ինձ համար առաչնակարգ բան էր, իսկ հիմա այն ուղղակի անցել է երրորդական չորրորդական և տասերորդական կարգում: 

Write a comment

Comments: 0