Մայրամուտը աշխարհի 8-րդ հրաշքն է

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը` dreamatico.com

Ես սիրում եմ մայրամուտը: Երբ երևում է բնության իսկական գեղեցկությունը: Երբ արևը իր վերջին ոսկե շողերը գցում է բնության վրա և զիջում իր տեղը լուսնին: Երբ լուսինը գողտրիկ գալով թեթև լուսավորում է արևի գնացող շողերը: Իմ կարծիքով այդ ժամանակ նրանց համադրությունից ծնվում է մի յուրահատուկ գեղեցկության համադրություն: Հենց այդ համադրության պատճառով էլ ես սիրում եմ մայրամուտը: Կարծես մահանում է աշխարհը միևնույն ժամանակ վերածնվելով: Զգում ես ջերմություն, որը լքում է քեզ, բայց գիտես, որ մեկ է այն վերադառնալու է քեզ: Հանգիստ անցնում ես լուսնյաին ճանապարհին, սպասելով արևին, որը ուր որ է գալու է: Հիասքանչ պահ է մայրամուտը: Բաղտս բերել է, որ ամեն օր այն տեսնում եմ և վայելում: Երկար եմ նայել մայրամուտին:Կարող եմ ասել, որ մայրամուտները տաբեր են քանի որ մեկը մկից լավն է:

Write a comment

Comments: 0