Հավատ

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Հավատը մարդկային հոգևոր մեծ ուժ է: Այս տարի ես հավատում էի, որ նորից գարուն կգա և եկավ, բնությունը զարթոնք ապրեց: Սակայն մեր հոգու զարթոնքը կարճ տևեց, այժմ իմ հայ ազգի համար ծանր ժամանակ է սկսվել, այս քանի օր է իմ երկիրը պատերազմում է, թուրք յաթաղանի դեմ: Դեռ կռիվը չի ավարտվել, մեր սահմանները անհանգիստ են, հայ զինվորը մարտնչում է, ունենք զոհեր, այդ թվում կան երեխաներ: Ինձ դա շատ է հուզում: Սակայն հոգուս խորքում հպարտանում եմ ազգիս միասնությունից: Չկա հավաք, սակայն մեր հայրերը, եղբայրները ինքնակամ ներկայանում են, ռազմի դաշտ մեկնում: Սակայն ինձ տխրեցնում են զինվորների մայրերի արցունքները: Սակայն այսօր իմ հայ ազգս միահամուր, մի բռունցք եղած պայքարում է: Ես հավատում եմ մեր հաղթանակին, այն շատ մոտ է: Ես հավատում եմ, որ երկինքը նորից պարզվելու է, որ գորշ ամպեր էլ չեն լինելու: Որ հայ մանուկը վախը սրտում դպրոց ոտք չի դնելու: Որ մայրերը էլ չեն արտասվելու, իսկ եթե արտասվեն, ապա թող լինեն միայն ուրախության արցունքներ: Ես հավատում եմ, որ թուրքը ճանաչելու է իր տեղը: Մենք ուժեղ ենք մեր լեռների պես, կանգուն է հայի անկոտրուն ոգին: Ես հավատում եմ մեր հաղթանակին, փառք ու պատիվ հայ զինվորին: Հավատում եմ, որ հաղթության աղավնին սավառնելու է Հայոց աշխարհին:

Write a comment

Comments: 0