Ամենուրեք է

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ինչքան կարելի է երգ սիրել, երգով ապրել: Ուրախ եմ, երգում եմ, իսկ երբ տխուր եմ միևնույն է չեմ դադարում երգել: Աննկարագրելի գեղեցիկ  եմ նվագում այն պահերին, երբ խիստ երջանիկ եմ կամ խիստ տխուր: Ամեն անգամ մի նոր գործիք բացահայտելը կամ մի նոր նյութ ”ստեղծագործություն” սովորելը նոր շունչ է: Միակ բանն է, որ փոքրուց ինձ հետ է եղել: Ոչ հոգնել եմ ոչ ձանձրացրել: Չեմ հիշում լոկ մեկ օր, որ չնվագեմ ու չերգեմ: Նույնիսկ այն ժամանակ, երբ չունեի դաշնամուր նվագում էի կիթառ, իսկ երբ չկար նաև կիթառ, ուղղակի երգելով լրացնում էի բացը: Պահ է գալիս, երբ ապագայի մասին հեռանկարային մտածելիս տեսնում եմ թե ճամփաներս ինչքան են խրթին դառնում: Կգերադասեի լինել երաժիշտ ինքս ինձ համար, քան լինել երաժիշտ բոլորի համար, բայց հերթական հազարներից հազարի պես: Ժողովրդի համար նվագելը, երգելը, ժողովրդին սովորեցնելը, ժողովրդից սովորելը միշտ էլ քողարկել են կյանքիս խորթ ու բորթերը: Թեկուզ թիկունքումս մարդ կանգնած չլինի միևնույն է գիտեմ երգը ինձ հետ է: Երգը ինձ բուժողն ու ուժ տվողն է: Երաժշտությունը ամենուր է, թե՛ իմ ոչ սիրելի մաթեմատիկայում կա թաքնված, թե՛ գրականությունում, թե՛ լեզուներում, թե՛ բնության մեջ ու կենցաղում:  Սիրում եմ այնպիսի երգեր և երաժշտություններ որոնք ունեն յուրահատկություն, թեկուզ և երաժշտություն է՝ անբառ ձայն միևնույն է պետք է ունենա ասելիք: Երաժշտությունը գրականությունից առավել պետք է զգաս և ոչ տեսնես: Պետք է ապրես ամեն մի րոպեներ տևող երգի վայրկյանները:

Write a comment

Comments: 0