Վախ

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան 

 

Ես, ինչ-որ չափով համաձայն եմ Աղայանի գրածի հետ: Միայն համաձայն չեմ այն խոսքի հետ, որտեղ նա ասում է, որ բոլորը արդեն չեն հետևում ուսման որակին: Ո՛չ դա այդպես չէ, յուրաքանչյուր ծնող միշտ հետաքրքրվում է իր երեխայի ուսումով և ապգայով: Կարծում եմ հենց դա էլ նպաստում է, որ երեխաները ունենում են մտավոր հոգնածություն և դառնում են շատ լարված: Օրինակ՝ երեխան սովորում է 9-րդ դասարաում, նա գիտի, որ տարվա վերջում տալու է քննություն, ու գիտի նաև, որ ծնողները նրանից սպասում են բարձր գնահատականներ, թե՛ քննությունից, թե՛ տարվա գնահատականներից, և նա այդ ամենի ծանրության տակ սկսում է փակվել մարդկանցից ու լարված լինել: Նա անընդհատ մտածում է, թե ինչպես կարող է անել, որ գոհացնի բոլորին, կամ լավ. ուրիշ մի տարբերակ, երեխան չունի ոչ մի քննություն, սակայն տարվա գնահատականները կան ու կան: Նա տարվա կամ կիսամյակի վերջին սկսում է շատ լարվել, որովհետև վախենում է, որ ծնողները կհիասթափվեն նրանից: Այս քննությունները, որոշ ուսուցիչների դավելը, ծնողներից վախենալը,  դառնում են մտավոր հոգնածության պատճառը, այլ ոչ, թե ուսում, որովհետև գիտելիքի պակասը մարդ կարող է լրացնել կյանքի ցանկացած պահին: Կարծում եմ, որ պետք է ընդհանրապես հանել այս քնությունների, գոնե մեծ մասը, եթե իհարկե հնարավոր չէ հանել բոլորը: Չեմ կարծում որ այդ քննությունները մեզ երբևէ ինչ-որ օգուտ կբերեն, ամենաուշը մեկ ամսից մենք, մեկ է մոռանալու ենք, թե ինչպես ենք տվել քննությունը, սակայն երբևէ չենք մոռանա, այդ լարվածությունը և վախը:

 

Երկու խոշոր չարիք` gradaran.mskh.am/sites/default/files/erku%20xoshor%20chariq.pdf

Write a comment

Comments: 0