Ինչ տվեց ինձ <Գրապտույտը>

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Գրապտույտ նախագիծը ինձ օգնեց իմ, իսկ սեփական կյանքը հասկանալ: Սկզբում ես գրում էի այն ինչ զգացել էի ժամանակին և այդ ամենը գրի էի առնում : Եկավ ժամանակ, որ Գրապտույտին վերաբերվեցի այնպես ինչպես իմ սեփական օրագրի, կամ այսպես ասած կյանքի օրագրի: Գրեցի այն ամենը ինչ իրոք զգում եմ հիմա: Մեծամասամբ գրիս մեջ նշեցի երեք հիմնական կետեր՝ մանկություն, գարուն և գիշեր: Երեք կետերն էլ քաղցր են ինձ համար, երեքն էլ հարազատ: Գարունը իմ կյանքի ամենասպասված ամիսներն են, բայց այդ ամիսներում ինչքան չարչարվեմ ուրիշ թեմա փնտրել միայն սիրո թեմայով  է ստացվում գիր ստեղծել:  Ինձ մոտ 50 գիրը միմյանց հետ կապված են ու այս երեք կետերը ինչ-որ թելով միմյանց հետ կապում են ամբողջ խոսքս: Գարուն, գիշեր ու մանկություն: Որպես զարթունք պատանությունը սկսում է մարյրամուտ տեսնելով, ինչից հետո ապրում է գիշերը: Գիշերում  նաև թաքնված են իմ հանգստությունն ու ներդաշնակությունը: Իսկ մանկությունը… մանկությունը այն է, ինչին կարոտում եմ անչափ: Մանկությունը իմ գրի մեջ շատ մեծ տեղ ունի, որովհետև անկեղծությունը, մաքրությունը, առանց, որի էջս դատարկ կլինի, այդ ամենը մանկություն զգալով գրելով քողարկվում է էջիս բացերը: Ամեն գիրս մի օր է վերցված կյանքիցս: Ու այդ օրերը միասին գումարվելով կդառնան կյանք: Չեմ կարող ասել թե ինչ տվեց ինձ Գրապտույտը, որովհետև անբացատրելի է այդ զգացումները: Երբ կյանքիցդ, սրտիցդ երկու արցունքոտ տող ես գրում, երկրորդ-երրորդ անգամ կարդում ես այնպես, ինչպես կկարդար անծանոթը, ինքստինքյան կողմնորոշվում ես ու հասկանալով կատարվածը՝ ճիշտ լուծում ես տալիս: Գրապտույտը դարձավ իմ մեծ ընկերը: Ինձ օգնեց դժվար պահին, խնդիրներիս լուծում տվեց… կյանքիս մասնիկը դարձավ:

Write a comment

Comments: 0