Ցնորք․․․ դեպի կյանքի ուղին

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ www.finerminds.com

Կանգնիր մի պահ ու լսիր։ Լսո՞ւմ ես այս ձայնը։ Ձայն, որ հնչում է շատ կամաց։ Դա քո սիրտն է։ Փակիր աչքերդ։ Տեսնո՞ւմ ես դա։ Դա քո հոգին է մառախուղի ետևում։ Մի խոսիր մի պահ, ու հասկացիր, թե ինչ է խոսում սիրտդ։ Լռիր, լռիր։ Հերիք է խոսես։ Մի՞թե չես ուզում հասկանալ, թե ինչքան կարևոր է միտքը։ Փորձիր գտնել այն, ինչ պետք է քեզ կյանքից։ Գտիր հոգուդ ուզածը: Գտիր սրտիդ երազանքը։ Գտիր ուղին սրտիդ ու գնա այդ ճանապարհով։ Թե ուր կտանի այդ ուղին, դա կարևոր չէ։ Հասիր ուզածիդ և արդյունքն այդքան կարևոր չի լինի: Կարևորն այն ճանապարհն է, որով դու գնում ես։ Կանգնիր։ Հերիք է քայլես։ Հերիք է անդադար ինձ քննադատես։ Լսիր ինձ, լսիր խղճիդ ու գնա առաջ։ Մի քայլիր ետ ու առաջ կրկին ու կրկին։ Հետո էլ... իսկ հետո  կհոգնես ու կնստես՝ չհասնելով ոչ մի բանի։

Օրորվում են ծառերը, խշշում է անձրևը, խոսում եմ ես։ Հասկացիր վերջապես, գտիր քո տեղը կյանքում: Դու դա կզգաս: Կզգաս ուրախություն: Հենց դա դու պետք է զգաս։ Ժպտա և գնա առաջ։

Ես այլևս քեզ հետ չեմ լինի, քանզի դու հասկացար, թե որն է կյանքիդ գլխավոր ճանապարհը։

Write a comment

Comments: 0