Հավատը իմ կյանքում

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ես լավատես եմ (դա իմ կարծիքն է) և միշտ ամեն ինչի մեջ տեսնում եմ լավը, նույնիսկ ավելի լավ քան իրականում է։ Ես հավատում եմ, որ մարդիկ բարի են և հոգատար։ Այդպիսի մարդիկ ինչպիսին ես եմ միշտ լավատես են հավատի շնորհիվ։ Հավատը իմ կյանքում միշտ տեղ է ունեցել։ Հավատ իմ ուժերին, հավատ ինքս ինձ, հավատ իմ շրջապատին։ Հավատի շնորհիվ ես ինքս որոշում եմ թե ով եմ, թե ինչ եմ ուզում և ինչին եմ հավատում։ Եթե ես չհավատամ իմ շրջապատին, ուրեմն ես միայնակ կլինեմ։ Իմ կարծիքով բոլորն էլ ունեն հավատ և բարի են։ Հավատ՝ դեպի ապագան կամ էլ դեպի սեփական ուժերը։ Ահա թե ինչու հավատը տեղ ունի իմ կյանքում։ Իմ բոլոր արարքները կապված են իմ հավատի հետ։ Դա շատ կարևոր է ունենալ հավատ սեփական ուժերի վրա։ Թող բոլորը ունենան հավատ դեպի շրջապատ, դեպի բարի և լավատես մարդիկ, իսկ եթե ոչ, գոնե դեպի իրենք իրենց։

Write a comment

Comments: 0