Բյուրականի աստղադիտարանում

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ապրիլի 2-ին Միսս Բուշի ղեկավարությամբ գնացինք Բյուրականի աստղադիտարան: Աստղագիտարանում մեզ դիմավորեց մեր դասընկեր Սիրանուշ Ասատրյանի հայրիկ՝ Նորայր Ասատրյանը: Նա մեզ մանրամասն  ներկայացրեց աստղադիտարանը,  պատմեց այնպիսի այնպիսի փաստեր, որոնք երբևէ չէինք լսել: Նա մեզ մանրամասն ներկայացրեց աստղադիտարանը, պատմեց դրա հիմնադրման և կառուցման մասին: Նա նաև ներկայացրեց այնպիսի փաստեր, որոնք երբևէ չէինք լսել, սակայն որոնք շուտով պետք կգան «Աստղագիտություն» առարկան անցնելիս: Իր պատմածի մեջ հետաքրքիր էին նաև Վիկտոր Համբարձումյանին և Աստղադիտարանի պատմությանը վերաբերող փաստերը: Ճամփորդությունը հիշարժան էր ինձ համար նաև նրանով, որ առիթ եղավ լինել Բյուրականում, ծանոթանալ տեղանքին, դրա բնությանը, միջավայրին, բողբոջող և նոր ծաղկող ծառերին և ծաղիկներին:  Իսկ Բյուրականի աստղադիտարանի տարածքում կային այնպիսի բույսեր և ծաղիկներ, որոնք դժվար է գտնել Հայաստանի այլ վայրերում, օրինակ՝  կեռիկավոր եղևնի, արտոկապուս (կամ հացի ծառ), բռնչի սովորական (калина красная) և այլն: Նաև հաճելի էր ճանապարհին. խոսում ու զրուցում էինք միասին, խաղեր խաղում ու կատակում: Հաճելի օր էր:

Write a comment

Comments: 0