Իսկ ձեզ ծանո՞թ է

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Իսկ ձեզ ծանո՞թ է այն զգացումը, որ ցանկանում ես օգնել, բայց դա ուղղակի անհնարին է: Օգնելը վատ բան չէ: Դժվար է պատկերացնել, որ ընկերներդ, ծանոթներդ, նրանց ծնողները, շատ հնարավոր է նաև հարազատներդ կգնան պատերազմ և կմեռնեն, կդառնան որդերի կեր: Պատերազմ է, իսկ ես փոքր եմ... գրանցվել կամավորական, գնալ պատերազմ, մեռնել հանուն մի բանի, որ գոնե մասամբ կբացատրի գոյությանդ իմաստը: Մի՞թե ավելի լավ բան կա, քան մեռնել հանուն հայրենիքի: Մեռնել նման խիզախ և խրոխտ տղաների հետ, ովքեր պաշտպանում են հարազատներին, ընկերներին և ինչքան էլ որ մնացել է` հայրենիքը: Իմ սկաուտական գործունեության ընկերներից մեկը` Սեվակ Նազարյանը, ինձ ասաց.

- Երբ երկրի արտաքինը վատ և լարված է, ներքինը պետք է հոյակապ լինի:

   Սրա մասին ես շատ մտածեցի: Եթե արտաքնից երկիրը պաշտպանությամբ շատ պինդ է, միևնույնն է այն հեշտությամբ հնարավոր է կոտրել ներսից: Սխալ է կենտրոնանալ քաղաքականության մեջ, մինչդեռ արտաքինը լարված է: Զղջում եմ, որ չեմ ծնվել ընդամենը երեք տարի առաջ: Իսկ հիմա ես ի՞նչ կարող եմ անել: Նստե՞լ, նայե՞լ: Չէ՜, չեմ ուզում, չեմ կարող նստել ձեռքերս ծալած և ուղղակի հետևեմ այդ ամենին: Մեռնում են այնքան մարդիկ, այնքան հայեր, իսկ ես այնքան բան կարող էի անել...

Write a comment

Comments: 1
  • #1

    Դավիթ Ստեփանյան (Monday, 04 April 2016 10:51)

    Համաձայն եմ: Հեռվից նայելով ամենին, ես էլ եմ զղջում, որ չեմ կարողանում օգնել, բայց մեկ է հիշում եմ, որ մի օր ես էլ եմ լինելու հայ զինվոր և ծառայելու եմ հանուն հայրենիքիս: