Ամեն ինչի վերջն էլ լավն է, եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Ես եմ։ Ես Գոհարն եմ։ Շատ հետաքրքիր կյանքով եմ ապրում։ Բարի աշխարհայացքս երբեք  չի պակասում։ Իմ նյութերը մեծամասամբ ունեն տխուր իմաստ կամ էլ տխուր ավարտ։ Ես կբացատրեմ դա։ Բանը նրանում է, որ ես շատ եմ մտածում։ Մտքերն ինձ մոտ տարբեր ձևի են արտահայտվում։ Դրանցից մեկն էլ հենց այս ամսագիրն է։ Ես կարողանում եմ գրել իմ մտքերը և վերջում նայելով դրանց` հասկանալ իմ ներաշխարհը։ Բայց ես կյանքում այդքան տխուր չեմ, ինչքան իմ ստեղծագործություններում։ Շատ եմ սիրում նկարել։ Դա նույնպես իմ մտքերի արտահայտման ձև է։ Սիրում եմ երաժշտություն, որովհետև կարողանում եմ այն համատեղել իմ տրամադրության հետ։ Ինչպես նաև սիրում եմ դատարկ բաներ, որպեսզի կարողանամ այն լցնել իմ էներգետիկայով և մտքերով։ Չեմ չափազանցնի, բայց պետք է ասեմ, որ շատ ընկերական եմ։ Սիրում և հարգում եմ մարդկանց, ինչպես նաև նրանց մտածելակերպը և արժեքները։

Իմ կարգախոսն է. «Ամեն ինչի վերջն էլ լավն է, եթե լավը չէ, ուրեմն դեռ վերջը չէ»։

Write a comment

Comments: 1
  • #1

    Սիրանուշ Ասատրյան (Wednesday, 30 March 2016 14:56)

    Գոհար, կարգախոսդ շատ հավանեցի, այն ինձ նույնպես հոգեհարազատ է: