Հաղթանակ

Դավիթ Ստեփանյան 

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը` pehub.com

Հաղթանակ: Բառ, որը մի վեհություն է: Գագաթնակետ: Մի տիտղոս, որը կոչելով մեկին նա կլինի հաղթող, որը արդեն պատիվ է: Ոչ բոլորն են հասկանում, թե ինչ է հաղթանակը, գուցե նրանք չեն հաղթել, կարող է ուղակի չեն զգացել դա, կամ էլ չեն մտածել դրա մասին: Ասեմ, որ հաղթանակը ոչ միշտ է այնպես ինչպես մենք ենք պատկերացնում: Բարձրանալ 1-տեղ համարով իրի վրա գցել մեդալը ստանալ պատվոգրեր և դափնեպսակ: Ոչ: Հնարավոր է, որ հենց այդ պահին դու կրում ես պարտություն: Քանի որ դու պայքարում էիր 2-րդ կամ այլ տեղերի համար: Իրականում հաղթանակ կտանես, եթե սիրտդ մի բան էր ցանկանում և դու դրան հասել ես: Հաղթանակ կարելի է տանել նույն իսկ մանրուքների մեջ: Բայց մեկ է դու հաղթող ես լինելու: Հաղթանակը հնարավոր է լինել միայն քեզ համար, եթե դու համարում ես դա հաղթանակ: Օրինակ ես բարձրացա մի բլրի վրա և համարեցի դա իմ հաղթանակը, իսկ միուսը բարձրացել էր սարը, բայց դա նրա համար հաղթանակ չեր, ուղակի պատրաստություն դեպի ավելիին: Դու կիմանաս, որ հաղթել ես զգալով այն: Կյանքն էլ է մեր հաղթանակի կարիք զգում: Ես կհասնեմ կյանքում հաղթանակի, երբ ունենամ լավ գործ, լինեմ ավելի խելացի, ամուսնանամ, ունենամ երեխաներ, ման գամ աշխարհից աշխարհ անեմ այն ինչ սիրտս կցանկանա: Սա իմ հաղթանակն է: Հնարավոր է ուրիշինը այլ է: Հաղթանակը դա մեր սիրտի թելադրածը անելն է և դրան հասնելն է: 

Write a comment

Comments: 0