Փոքրիկ լույսեր

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Այն ժամանակ, երբ աշխարհը ողողված էր մթությամբ, դաժանությամբ, անտարբերությամբ և ստորությամբ։ Հայտնվեց մի լույս, այն փոքր էր, բայց այնպես պայծառ էր վառվում, որ բոլորը նայելով իրեն բացում էին իրենց աչքերը և ասես առաջին անգամ հույս էին տեսնում։ Լույսը մի փոքր աղջիկ էր, իսկ շրջապատող՝ անկուշտ մարդիկ մեծահասակներ էին։ Աղջիկը վախենալով անցնում էր նրանց կողքով։ Նա իրեն շատ փոքր էր զգում այդքան մեծահասակների մեջ։ Իսկ մարդիկ անկուշտ նայում էին իրեն, ոմանց զայրացած, ոմանք անտարբերությամբ, ոմանք էլ խանդով։ Նրանք մոռացել էին, որ մի ժամանակ իրենք էլ փոքր էին եղել։ Եվ վառվել էին նույնքան պայծառ։ Կարծես տեսնելով այդ աղջկան հիշում էին մանկությունը։ Հետո հանկարծ որոշ մարդիկ հրելով մնացածին մոտիկացան աղջկան։ Շատ էին զայրացել և պահանջում էին, որ աղջիկը մեծանար։ Այդ սև ու սպիտակ աշխարհի մեջ միակ լույսը չտես մարդիկ փորձում էին մարել։ Աղջիկը վախեցած կուչ եկավ։ Մարդիկ ձեռք էին տալիս նրա գլխին և անցնում անտարբեր։ Ամեն անգամ, երբ կպնում էին աղջկա գլխին, ասես այդ հատվածը սևանում էր։ Աղջիկը դարձավ ամբողջովին սև և ռոբոտացավ մնացածի նման։ Անցավ ժամանակ, բայց աղջիկը չէր փոխվում։ Նա նայում էր երկնքին՝ փորձելով զգալ ինչ որ բան, ցանկացած բան, բայց չէր կարողանում։ Մի շատ գեղեցիկ առավոտ աղջիկը շուտ արթնացավ երազների պատճառով, նա տեսավ առավոտը։ Արևի շողերը ծակեցին աղջկա աչքերը և նա տեսավ լույս։ Դրանից նա իրեն շատ երջանիկ զգաց և նորից պայծառացավ։ Նա կրկին փոքրիկ լույս դարձավ։ Հիշելով կատարվածը՝ նա սկսեց ավելի և ավելի ուժեղ պայծառանալ։ Ամբողջ աշխարհը տեսավ նրա լույսը։ Ասես մարդիկ վարակվեցիկ։ Նրանք էլ դարձան փոքրիկ լույսեր։ Եվ էլ աշխարհը սև և սպիտակ չէր, ինչպես առաջ։ Ամեն ինչ փոխվեց։ Աղջիկը հույս տվեց մարդկանց և նրանք էլ հավատացին լույսին։ Այդ ամենից հետո բոլորը ապրում էին համերաշխ, ընկերական և լուսավոր կյանքով։

Write a comment

Comments: 0