Ես ու սառնությունը

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Բջնիում ես շատ բաներ տեսա, հասկացա, զգացի․․․։

Սառը օդը,  այնքան ազդեցիկ էր հետևում ինձ, ասես մի թռչուն լիներ։ Իսկ բլրի վրա ես զգացի մի այնպիսի ազատություն․․․։ Ես կարող էի ամեն ինչ։ Էլ չէի մրսում, էլ չէի զգում բարձրությունը։ Ձյունը ոտքերիս տակ ճռճռալով՝ արտացոլում էր իր սպիտակ գույնը իմ աչքերում։ Շնչում էր ազատ։ Բայց մի քիչ վախենում էր։ Վախ՝ ընկնելուց։ Երբ նորից հասկացա, թե որքան բարձր եմ գտնվում՝ սկսեցի վախենալ։ Նայելով ներքև՝ իմ ոտքերն անկախ ինձնից ետ էին գնում։ Ես դեռ ուզում էի վայելել տեսարանը, բայց իմ ոտքերը ինձ չէին ենթարկվում։ Սառնությունը դարձավ առաջին անգամվանից էլ ավելի ազդեցիկ։ Ես դողում էի՝ հասկանալով, որ իսկապես ցուրտ է։ Բայց այն, ինչ ես զգացի այնտեղ, չի կարելի բացատրել։ Ես ազատ էի, ազատ էի հոգով։ Ես այդ զգացողությունը երբեք չեմ մոռանա, կձգտեմ կրկին հասնել բարձրության, զգալ սառնությունը, որն...իմ մեջ է։

 

Write a comment

Comments: 0