Չեմ տեսնում քեզ… կարճատես եմ դարձել

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ինչո՞ւ չեմ համակերպվում, որ ցուրտ է: Հետո՞ ինչ, որ արդեն գարուն է: Ինչո՞ւ են ականջներս քո ձայնը փնտրում: Ինչո՞ւ քեզ չեմ տեսնում: Կհարցնեմ քեզ, բայց ինքս էլ կարող եմ պատասխանել այդ բոլոր հարցերին: Չեմ համակերպվել, որ ցուրտ է մի պարզ պատճառով, որ սովոր էի ջերմությանը: Ոչ՛, կարոտից չեն ականջներս քո ձայնը լսում, ուղղակի սովոր են եղել քո ձայնին: Քեզ չեմ տեսնում, որովհետև հեռու ես, իսկ ես կարճատես եմ դարձել: Քեզ տեսա արևի շողերի մեջ, առավոտվա կույրացնող լույսում ու գիշերվա մթում, բայց ոչ իրականում: Միայն արտահայտիչ դեմքդ է մնացել մտքումս: Աղոտ եմ հիշում ինձ սպանող սև աչքերդ: Այն սև աչքերը, որ ժամանակին ինձ համար աշխարհ կտային: Ինձ սիրող, պաշտող, ցավեցնող, մոռացող աչքերը, որ ժամանակին տենելու համար ծառայում էին նաև ինձ: Աչքերը հոգու հայելին են:

Աչքերը արդեն կույր են, իսկ հոգին փակ` չոր ու սառը...

Write a comment

Comments: 0