Աստիճաններ դեպի ներքև

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ինչքան երկար են աստիճանները դեպի ներքև։ Գնում, գնում ես, ու դռները, որոնք այդքան շատ են, հետևում են քեզ։ Իջնում, ինջնում ես, ու չգիտես, թե որ դուռը կարող ես մտնել։ Քեզ գրավում են այդ դռները և դու մոռանում ես, որ պետք է ներքև իջնեիր։ Բացում ես դռներից մեկը, այնտեղ` ներսում, ամեն ինչ խառնված է, քեզ դա շատ զայրացնող թվաց և դու փակեցիր դուռը։ Ուզեցիր մտնել մեկ ուրիշ դուռ, բայց այն փակ էր։ Դռան ետևից լսվում էին ուրախության ձայներ։ Դու տխրում և առաջ ես շարժվում։ Հնարավոր է` էլ երբեք չես կարողանա բացել դռները։ Բայց դու կարողանում ես, դու կարողանում ես բացել մեկ այլ դուռ։ Բայց այնտեղ քո պատկերացրած գունավոր և ուրախ վայրը չէր։ Եվ դու էլի փակեցիր դուռը։ Որոշեցիր, որ էլ երբեք չես բացի ուրիշ դռներ ու կհետևես միայն քո ճանապարհին։ Դու հասկացար, որ գլխավորը կյանքում քո սեփական դուռը բացելն է: Կարող է ուրիշ տարբերակներ էլ լինեն, բայց եթե դու գիտես, որ դա է քեզ պետք, ապա պետք է գնալ քո իսկ ճանապարհով, որը տանում է դեպի քո դուռ...

Write a comment

Comments: 0