Աստղ Կիրակոսյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Թույլ եղա, շատ թույլ, ոչ ոք կողքիս չկար: Տեսա տանջվողին, սիրտս ցավեց, հիշեցի ինձ ու արտասվեցի: Սիրտս ցավեց համ իր, համ ինձ համար: Օգնեցի, հասկացրեցի, օգտակար եղա: Կարծես թեթևացավ հոգիս երկար տնքացող ցավերից: Սկսեցի ուրիշով սփոփել իմ իսկ ցավը: Սկսեցի երջանկանալ ուրիշի ուրախությամբ: Բայց կորցրի իմ սեփական տխրությունն ու ուրախությունը: Կորան, վերացան անհետ: Կփնտրեի նրանց, բայց վախենում եմ: Կսկսվի նորից ու նորից միայնակություն կպարուրի` նույնիսկ գիտակցությանս: Պատմությունը կկրկնվի, իսկ ինձ դա պետք չէ: Երբ փոքր էի, այլ կերպ էի պատկերացնում իմ կյանքը, մի քիչ ավելի մեծ տարիքում երազանքներ ունեի: Երազանքներս ինձ թուլացրին:
Երբ մտնում ես մեծերի աշխարհ` անվստահ ու թույլ ես դառնում:
Write a comment