Տասներեք տարի, տասներեք ամիս, տասներեք օր

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ընտանիքը գնում է Ռուսաստանից դեպի Վրաստան արձակուրդները անցկացնելու սև ծովում: Հայրն ու մայրը ունենում են միայն տասը տարեկան մի տղա: Որոշում են բախտագուշակի մոտ գնան և իմանան տղաի ապագան: Բախտագուշակը արագ շարժումով վերցնում է տղաի ձեռք, գլխի արագ շարժումով զննում այն, նետում է ձեռքը մի կողմ վերցնում է խաղաքարտերը, հինգը բացում է սեղանին և դանդաղ հետ է նստում: Խորը շունչ քաշելով ասում է.

- Ձեր տղան` Պյոտրը, պետք է գժվի: Դա տեղի կունենա, երբ լռանա նրա տասներեք տարեկանը, տասներեքերորդ ամիսը և տասներեքերորդ օրը, նա կգժվի:

Ծնողները տղաին վերցրին և դուրս եկան: Նրանք չէին հավատա բախտագուշակին, բայց չէ որ նա իմացավ տղաի անունը: Ծնողները սպասում էին այդ օրվան, բայց դրան դեռ շատ կար: Տարիները սկսեցին պակասել, ամիսները սկսեցին սպառվել, օրերը սկսեցին մոտենալ ավարտին: Բոլոր ազգակիցները, ընկերները և ուսուցչուհիները գիտեին: Դպրոցում նրան դնում էին բարձր գնահատականներ, քանի որ խղճում էին և սպասում, որ կգժվի: Երեխաները ներվայնեցնում էին իրեն, խոսելով նրա գժվելուց: Երբ հասավ տասներկուերորդ ամիսը, մայրը մի ծիծաղելի հարցի առաջ կանգնեց` տասներեքերրորդ ամիս գոյություն չունի, բայց ծիծաղը երկար չտևեց: Հայրը ասաց, թե չի լինելու տասներեքերրորդ ամիսը, ուրեմն դա տասնչորսերորդ տարվա առաջին ամսվա տասներեքերորդ օրը կլինի: Այս մեկ ամիս տասներեք օրը բոլորը գալիս էին հյուր և ցավաքցանքով հրաժեշտ տալիս տղաին: Տղան շատ էր հոգնել այդ թեմաից և ամեն անգամ նրան հիշեցնում էին իր գժվելու մասին: Նա չէր հավատում այդ տխմարությանը: Վեր հասավ տասներեքերորդ օրը: Առավոտյան սկեցին ծաղկեփունջեր հայտնվել իր դռան առջև: Ամեն հինգ րոպեն մեկ ավելանում էր մի ծաղկեփունջ: Ամեն անգամ դուրս էր գալիս և բղավում, որ ինքը չի գժվելու, իսկ ծնողները խղճահարված հանգստացնում էին իրեն: Ցերեկաին ժամին սկսեցին հավաքվել տան շուրջ և երգել: Տղան չդիմացավ, դուրս եկավ և բղավեց.

- Ինչ է, լրիվ եք հիմարացել, ես առողջ եմ: Վերջ տվեք երգել:

   Զայրանալով մեկտեղ նա ականջները բռնեց և սկսեց ոտքով ծաղկեփնջերը տշել: Մարդիկ նույն տեղը կանգնած շարունակում էին երգել: Երբ ավարտեց գցել ծաղկեփնջերը, վազեց մարդկանցից մեկի վրա և սկսեց հարվածել դեմքին: Ծնողները դուրս եկան տնից և վազեցին դեպի տղան: Նա վեր կացավ և հարվածեց մյուսին: Չդադարելով վազել հարվածեց երրորդին, չորրորորդին: Երբ մարդիկ շարունակում էին երգել, նա կատաղած վերցրեց մի մեծ քար: Մայրը հասավ և ցատեց տղաի վրա: Տղան ընավ: Հայրը բռնեց թպրտացող տղաին: Նրան օգնեցին ևս մի քանի մեծահասակ և ձեռք ու ոտք արած տարան: Մարդիկ շարունակում էին երգել, նայելով նույն կետին: Երեխան գոռում էր, գոչում էր, թպրտում: Նրան տարան հիվանդանոց և բժիշկները ասացին, որ տղան գժվել է և ունի հոգեկան շեղումներ:

   Տղան գժվեց, բայց ոչ թե այնպես, ինչպես պատկերացնում էին բոլորը: Բախտագուշակը ճիշտ էր, տղան պետք է գժվեր, բայց պատճառը նշված չէր: Կյանքում նույնպես այդպես է, ամեն ինչ անկանխատեսելի է: Տղան գժվեց իր վրայի գործադրված ճնշումից և բոլորի տխմար սպասումից: 

Write a comment

Comments: 0