Վախի զգացումը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Ինչպե՞ս հաղթահարել վախերը: Սա այն հարցն է, որ ամեն մեկը իրեն տալիս է: Ես չունեմ վախեր, բայց ամբողջ կյանքս ուսումնասիրում եմ մարդկանց վախերը և գիտեմ ինչպիսի պատմությունները կստիպի մարդուն վախեցնել: Իմ գրվածքներում օգտագործում եմ նեղ բառը, որը կլաուստրաֆոբիա ունեցող մարդը լսելիս մտնում է հերոսի մեջ և սկսում է կարդալ յուրովի: Մթությունը սարսափի մեջ պարտադիր է, քանզի դիմացդ չտեսնելը երևակայական մեծ աշխարհ է բացում և այնտեղ կարող ես տեսնել այն ամենը, ինչից վախենում ես: Փակ և երկար տարածությունը, վազելու և ադրենալինի համար է: Կողպեքը ժամանակի կորուստն է, այսինքն այն ձգձգում է այն բացելը և հրեշը մոտենում է: Հրեշը, կամ չարը ակտիվացնում է ամբողջը և ավելացնում ադրենալին, որտեղ ամեն մի գործողության կատարման ժամկետը կրճատվում է: Գարշահոտությունը և քամին առաջացնում են սուր փշաքաղում: Դանդաղ շնչառությունը ակտիվացնում է դանդաղ եկող հրեշին, կամ մարդասպանին: Օգտագործում եմ բարձրություն հնարավորություն ունեցած ժամանակ, քանզի մարդկանց քառասուն տոկոսը վախենում են բարձրությունից: Սպանությունը առանց զենք ստիպում է պատկերացնել դաժանագույն մահը, օրինակ` կծոտելով, որը ստացվում է ավելի պատկերավոր և զզվելի: Ջուր, ցեխաջուր, առաջացնում են խոնավ միջավայր` խոնավ, թաց կլիմա, որը տալիս է զգացողական հիշողություններ գրվածքի մեջ մտնելու համ: Իսկ խորհրդավոր ձայնը, ասոցացվում է իրական կյանքում ինչ-որ տեղ լսված ճռռոցի, կամ շվվոցի հետ: Մտնելով և ապրելով գրվածը, կամ դիտվածը, մարդ սկսում է դա քաշել իր կյանք և անգամ դռան հասարակ զանգը, թակոցը կամ հայելու մեջ նայելը, առաջացնում է վախ:

Write a comment

Comments: 0