Տեխնոլոգիաների զարգացումը

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը` news.vanderbilt.edu

Զարգանում են տեխնոլոգիաները փոփոխելով ամբողջ աշխարհը՝ մի բռի մեջ առնելով: Հետաքրքիր է այն փաստը, որ մենք արդեն համաձուլվել ենք այսպիսի կյանքի մեջ` մարդիկ և տեխնոլոգիաները միասին: Կան մարդիկ, ովքեր էլ չեն պատկերացնում կյանքը առանց տեխնոլոգիայի: Արդյո՞ք լավ է տեխնոլոգիայի զարգացումը: Օրեց օր տեղնոլոգիաները զարգանում են: Եկեք համեմատենք: Ի՞նչ է եղել մեզնից 100 տարի առաջ և ի՞նչ կա հիմա: Կարծում եմ ինքներդ զգացիք այդ տարբերություննը: Օրինակ 100 տարի առաջ հեռախոսի մասին նույնիսկ գաղափար չի եղել, իսկ հիմա համարյա ամեն մարդու մոտ այն կա: Ռոբոտաշինությունը զագանալով՝ դառնում է տեղնոլոգիաների ամենագլխավոր ճյուղը: Մտածեք, թե ապագայում` մոտ 100 տարի հետո ի՞նչ տեսք կունենա մեր աշխարհը՝ լի ռոբոտներով: Մարդկանց նրանք օգուտ շատ կտան, ի՞սկ վնաս: Տեխնոլոգիաները զարգանալով կարող են բերել և օգուտ, և վնաս, կախված է թե ում են ծառայելու նրանք և ինչի համար: Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դա վատ է, պատկերացնելով, որ մի օր մեր իսկ տեխնոլոգիաները կսկսեն մարտել մեր դեմ: Չեմ հերքում այդ փաստը: Դա հնարավոր է, քանի որ սխալ պատրաստումից կարող է վտանգ հանդես գալ, այլ ոչ թե օգտակար մի բան: Հնարավոր է, որ ռոբոտները կստանան իրենց մտածելու ունակությունը և մարդկանցից չեն տարբերվի՝ դառնալով մարդկանց իդեալական կերպարը և կապրեն մեզ հետ, բայց եթե մեկը կարողանա կառավարել նրանց, ապա մենք կպարտվենք այդ պայքարում, քանի որ ուժերը անհավասար կլինեն: Մենք չենք մտածի այդ բացասական վարկածի մասին, քանի որ այն շատ քիչ հնարավորություն ունի կատարվելու, իսկ եթե մտածենք լավ ապագայի մասին, ապա մեզ սպասվում է մեր կյանքի ավելի հետաքրքիր և ավելի հեշտ ճանապարհը:

Write a comment

Comments: 0