Հետաքրքիր է մեր կյանքը

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ arefin03.deviantart.com

 

 

 

 


 Հետաքրքիր է մեր կյանքը: Ապրում ենք ապրում, բայց ինչի՞ համար: Արդյո՞ք ստեղծելու նորը, բայց ո՞ւմ համար: Կյանքը վայելելո՞ւ, բայց մեկ է կյանքը շուտ ավարտ է ունենում: Վայելեցինք, բայց մեկ է դրանից բան չենք հասկանում, քանի որ վերջ ի վերջո մոռանում ենք դրա մասին: Ինչի՞ ապրենք: Կարծես թե մենք ապրելով բան չենք փոխում այս հավերժության մեջ: Կարող է, պետք է ապրել, որ ուրիշներն էլ ապրեն: Ստեղծել նրանց կյանքը ավելի հաճելի, ովքեր մեզ թանկ են: Արդյո՞ք դրա համար ենք մենք ապրում: Թե՞ ուղղակի հասկանալու համար, թե ինչ է կյանքը, քանի որ դրանից հետո մեզ սպասվում է մի հավերժություն առանց դրա:  Ինքներդ տվեք ձեզ այդ հարցը: Ինչո՞ւ ապրել:

Write a comment

Comments: 0