Եղիր հերոս մի եղիր մյուսների պես

Աստղ Կիրակոսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Մարդիկ սխալվում են բազմիցս անգամ: Սխալվում են նույիսկ այն մարդիկ ովքեր համարում են իրենց բոլոր արարքները ճիշտ: Շուտ ենք հանձնվում, հիասթափվում, և դա նրանից է, որ շատ ավելի անգամներ կորցնում և տուժվում ենք: Բայց միևնույն է սխալը մնում է սխալ: Ինչ  ուզում է լինի ի՞նչ պետք է հանձնվենք: Նույիսկ եթե ամբողջ կյանքի կառուցված տուն փուլ գա, նույնիսկ եթե մեզ դավաճանեն մեր կողքի ամենամտերիմ մարդիկ և նույնիսկ եթե  կորցնենք մեր ընկերոջը, հարազատին ու բարեկամին պետք չէ հանձնվել կյանքը դեռ առջևում է:

Նման պահերին եղիր հերոս: Դարցիր նորորյա անծանոթ հերոս: Քեզ հերոս կճանաչի երկինքը, բայց ոչ երկիրը: Քեզ չի գնահատի կողքինդ՝ խիղճդ քեզ կգնահատի: Եղիր հերոս մի եղիր մյուսների պես: Եղիր ավելին քան մնացած միլիարդավոր մարդիկ: Սխա՞լ, սխալ է ամբողջ աշխարհը և ոչ դու: Դու կարևորը բարի եղիր, մի չարացիր միայն այն պատճառով, որ դժբախտ ես: Դժբա՞խտ ես: Ոչ՝ չեմ հավատում: Դժբախտ մարդ չկա, գոյություն չունի, կան անգիտակիցները: Տիեզերքն է դժբախտ՝ տեսնում է ամեն ինչ: Մենք մարդիկս կույր ենք: Նույնիսկ կողքինի արցունքը չենք նկատի: Կույր ենք և սկսում ենք տեսնել միայն այն ժամանակ երբ ընդմիշտ փակվում են մեր աչքերը:

Write a comment

Comments: 0