Վերջը նորի սկիզբն է

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ blog.wenxuecity.com

Հասնելով ավարտին, դու հասկանում ես, որ այն ուղին, որով գալիս ես ավարտվել է: Ամեն մի ուղի էլ ունի սկիզբ և վերջ: Բայց այդքանով չի վերջանում, չկա ընդամենը մի ուղի: Ուղիները շատ են և մենք հնարավորություն ունենք վերջացնելուց ընտրել նորը և սկսել այդ ուղղին, տենչալով դրա ավարտին: Կյանքն էլ է մի ուղի և արդյո՞ք դա էլ ավարտելուց մենք կունենանք ընտրելու ընարավորութուն: Հարց, որի պատասխանը մենակ գիտեն նրաք, ովքեր արդեն ավարտել են այդ ուղին: Ասեմ նաև, որ կիսատ ուղի չի կարելի թողնել և անցնել առաջ: Եթե գտել ես, որ ուղիդ սխալ է և անպետք, կիսատ մի թող, այն ուղղակի վառիր՝ ջնջելով կյանքիցդ և անցիր առաջ: Ամեն մի կիսատ ուղի մարդու թուլությունն է դառնում: Մարդը իմաստուն է դառնում, շատ ուղիներ ունենալով, որոնք ավարտված են: Մտածեք դրա մասին, քանի որ մեր կյանքը հենց մի ուղի է, որը ցանկանում է ավարտվել: Հասցրեք այդ ուղու ընդացքում ճյուղավորել այն, իմաստուն դարձնելով ինքներդ ձեզ:

Write a comment

Comments: 0