Իմ տարերքը

Սիրանուշ Ասատրյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

 

Նկարի աղբյուրը՝ Stay Routed

Եթե ինձ հարցնեին, թե որ տարերքն եմ համարում ինձ համապատասխան, ապա ես միանշանակ կպատասխանեի՝ օդը: Օդը ես ասոցացնում եմ ազատության հետ: Օդը ազատ է: Մարդը նույնպես պետք է ազատ լինի իր որոշումներում և քայլերում, բայց չափի մեջ, ինչպես օդն է ազատ մթնոլորտի սահմաններում: Երբ օդը վերածվում է քամու, նա սկսում է ազատ ճամփորդել: Ինչեր ասես որ նա չի տեսել, ուր ասես որ նա չի եղել: Երբ նա բարկանում է, կատաղում է և դառնում անկառավարելի, իսկ հանգիստ ժամանակ հաճելի է: Ես նույնպես այդպիսին եմ, իմ հոգին ու միտքը ազատ են: Հիմա ճամփորդում եմ մտքերով, բայց համոզված եմ, որ դա անպայման կլինի իրականություն:

Write a comment

Comments: 0