Երազանք

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ infornicle.com

Երազաքներ միշտ էլ կան և չկա մի մարդ, ով կամ չունի երեազանք կամ էլ չի ունեցել: Իմ երազանքները շատ են, ուղղակի անվերջանալի: Բոլորս ունենք երազանքներ, օրինակ թռչել կարողանալ, տիեզերքում լինել և ալյն, բայց արդյոք դրանք կկատարվեն: Ես կարծում եմ, որ այո: Բոլորս ունենալով երազանքներ պիտի ձգտենք դրան հասնել: Երազանքները մի սկիզբ են, որոնք ծգտում են իրենց ավարտին: Բայց ցավոք դրանք հազվադեպ են վերջ ունենում, քանի որ մեծանալով համարում ես երազանքներդ ուղղակի մի մեծ ֆանտազիա, որը չի լինի: Մոռանալով երազանքդ,  կորոցնում ես հույսդ և ձգտումդ դեպի այն: Երեխաների համար երազանքը մնում է երազանք, իսկ արդեն մեծանալով՝ դրանք դառնում են հույս, եթե արդեն չէն կորել:

Write a comment

Comments: 0