Եկավ սպասված գարունը

Մանե Մովսեսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ dreamatico.com

 

 

 

 

Եկավ սպասված գարունը, օդը լցնելով ծաղկով, ծիրանիների բույրով, գետինը կանաչեց, ջերմացան սառած մեր սրտերը արևի ջերմությամբ: Եկավ նաև մարտի ութը, կանանց միջազգային օրը, որը շատ երկրներում է նշվում: Կարծում եմ, որ կինը միշտ ունի այդ ուշադրության կարիքը, քանզի ամեն մի կին մի ծաղիկ է, երբ քաղցր խոսքեր է լսում մոտ մարդուց իր մասին, ծաղկում է ծաղկի պես, իսկ երբ տխրում է, նորից թոշնում է: Կարծում եմ, որ կնոջը, մորը, միշտ պետք է պահել ծաղկող ծաղկի պես: Ես սիրում եմ իմ մայրիկին: Ես ուրախանում եմ, երբ մայրս է ուրախ, տխրում եմ, երբ մայրս է տխրում: Ես ուզում եմ, որ մեր մայրերը լինեն ուրախ, անհոգ և երջանիկ: Հայ մայրերը ամուր են պահում իրենց ընտանիքները, նրանք ընտանիքի սյունն են: Առանց նրանց ընտանիքում երջանկություն չի լինում: Սիրենք և պահպանենք մեր մայրերին:

Write a comment

Comments: 0