Սիրանուշ Ասատրյան
Ավագ դպրոց
9-1 դասարան
Ապակուց այն կողմ ես տեսնում եմ այն ամենը, ինչը կուզենայի, որ իրականություն լիներ: Եթե միայն կարողանայի կոտրել այդ ապակին և հասնել այդքան ցանկալի բաներին: Ինչքան էլ որ գայթակղիչ են դրանք, ես գիտակցում եմ, որ կյանքում ամեն ինչ չէ, որ միանգամից է կատարվում: Ցանկություններ կան, որոնց համար պետք է երկար պայքարել, ցանկություններ կան, որ մնում են պարզապես ցանկություն: Պետք չէ զուր ժամանակ վատնել ապակին կոտրելու վրա, երբ գիտակցում ենք, որ միևնույն է մոտ ժամանակներում այն չի կոտրվի: Պետք է ժամանակը օգտագործել այնպիսի բաների վրա, որոնք տեղի են ունենալու մոտ ապագայում: Իսկ ապակին կկոտրվի երբ որ գա դրա ժամանակը: Պետք է հիշել, որ աշխարհում չկոտրվող ապակի չկա, կա այն կոտրելու ճիշտ պահ: Այնպես որ, եթե այն չի կոտրվում, նշանակում է դեռ ժամանակը չէ:
Write a comment
Obat Nyeri Perut Bagian Bawah (Tuesday, 17 May 2016 23:46)
All be there for you!!