Եղեք երջանիկ

Գոհար Հովհաննիսյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Նկարի աղբյուրը՝ hanoimoi.com.vn

Պետք է կյանքում լինել երջանիկ։ Ունենալ ուրախություն և պահպանել դա։ Երջանկությունը մի շատ գեղեցիկ զգացում է։ Երբ դու գիտես, որ քեզ շրջապատում են քեզ սիրող մարդիկ, երբ դու կարող ես սիրել և սիրված լինել, երբ հասկանում ես, թե ինչպես է քո բախտը բերել երջանկության հարցում։ Ոմանք երազում են երջանկություն, իսկ ոմանք զգում են դա ամեն օր։  Երջանկությանը պետք է ձգտել, պետք է տենչալ լինել երջանիկ, որովհետև երջանիկ մարդը ունի ամեն ինչ։ Ես չեմ կարող բացատրել դա, քանի որ այն անբացատրելի է, պետք է զգալ և այդ ժամանակ բառերը ավելորդ կլինեն։ Դու կնայես շուրջդ ու կտեսնես թե ինչպիսի հիանալի կյանք ունես։ Ունեցեք սեփական երջանկություն և կիսեք այն ձեզ սիրելի մարդկանց հետ։

Write a comment

Comments: 2