Մտածել

Դավիթ Ստեփանյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

Նկարի աղբյուրը՝ www.playbuzz.com

Մտածել սովորել չի կարելի: Ծնված օրվանից էլ մարդը ունի այդ հատկությունը, բայց դա վարժել է պետք: Մարդը ինչ որ մի բան անելուց առաջ մտածում է կամ էլ բնազդաբար է այն անում: Ուղղակի մտածելը կամ լավ մտածելը իրարից տարբերվում են: Կմտածեք հա էլի լավ է դրած բառի դիմացը, ուրեմն ուղղակի մտածելու լավը պետք է լինի: Լավ մտածելու համար մարդուն բացի մտածելու ունակությունից, պետք է նաև ուշադրություն և ժամանակ: Ուղղակի մտածելուց կարող է ստացված միտքդ սխալ լինել, իսկ եթե դու լավ ես մտածում, նայելով տարբեր տեսակետեր, մտքումդ քննարկելով տարբեր հարցեր և ստանում ես մի արդյունք և դրա սխալ լինելը շատ քիչ հավանականություն ունի: Ստացվեց այսպես մարդու ուղղակի մտածելը կարևոր պահերին ավելի քան վտանգավոր է, քան օգտակար, իսկ սովորական միջավայրում լավ մտածելը անիմաստ է, քանի որ դու արդեն գիտես ինչը ինչ է: Ուղղակի մտածել կարելի է ուղղակի գործողությունների համար: Իսկ լավ մտածելը պետք է կարևոր իրադարձությունների համար: Ամեն տեսակի մտածելը ունի իր ժամանակը:

Write a comment

Comments: 0