Գարնանային վերածնունդ

Շուշան Եփրիկյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

Եթե հիշում եք իմ <<Ամանորը՝ նոր հնարավորություն>> նյութում ես գրել էի, որ, թե՛ Ամանորը, թե՛ Նոր տարին մեզ տալիս են նոր հնարավորություն՝ կյանքի վատ էջերը թաքցնելու և գրելու նորերը, այսինքն դա իր տեսքով վերածնունդ է, բայց գիտե՞ք, երբ մարտի 5-ին գնացի գյուղ՝ տատիկիս ու պապիկիս մոտ ու դուրս եկա իրենց բակ, տեսնելով ծառերն ու ծաղիկները, հասկացա, որ նոր հնարավորություն մարդը կարող է ստանալ իր կյանքի ցանկացած պահին, սակայն ավելի լավ այդ հնարավորությունը երևում է տարվա վերջին և նոր տարվա սկզբին: Իհարկե նոր տարին սկսվում է հունվար ամսից, բայց մենք նոր հնարավորության առկայությունը զգում ենք միայն, այն ժամանակ, երբ տեսնում, շնչում և զգում ենք գարունը: Զգում ենք, որ գարունը՝ նոր ծաղկող ծառերը, ծաղիկները մեզ հնարավորություն են տալիս կյանքը վերսկսելու համար, ու պետք չէ՛ վախենալ այն փաստից, որ հետագայում մենք նո՛րից կսխալվենք, որովհետև գարունը միշտ հետ է վերադառնում, նա միշտ գալիս է, որպեսզի մեզ հիշեցնի ու ցույց տա մեզ համար հատկացված ճիշտ ճանապարհը, չէ՞ որ, երբ ծառերի տերևները թափվում են աշնանը, մենք գիտենք, որ գարնանը դրանք նորից ծաղկելու են: Ինչպես բնության մեջ, այնպես էլ մարդկային կյանքում՝ ոչինչ հավերժ չէ, սակայն այդ 2 կյանքերի մեջ կա մի տարբերություն՝ բնության մեջ ժամանակները հաստատված են, իսկ մարդկային կյանքում, ոչ, սակյան պետք չէ հուսահատվել այդ ամենից, որովհետև ինչ էլ, որ ուզում է լինի, բնությունը միշտ մեզ հետ է լինելու, ո՛չ միայն մեզ զարմացնելու իր գեղեցկությաբ, այլ նաև մեզ օգնելու համար:

Write a comment

Comments: 0