Ի՞նչ է ազատությունը

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

 

 

 

 

 

 

Նկարը նկարել է James Natchwey-ը: Պատկանում է <<Into the Hell>> շարքին: 

 

Ազատությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկականով: Այն մի մեծ զգացում է, որը զգալու համար մարդիկ արյուն են թափում: Չգտնվել ինչ որ մեկի տիրապետության տակ, նշանակում է լինել ազատ: Եթե մի երկիր գտնվում է մյուս երկրի տիրապետության տակ, բայց չի ստանում հրամաններ, դա չի նշանակում, որ նա ազատ է: Նա ամեն վայրկյան կարող է ստանալ հրամաններ, և դա ստեղծում է լարվածություն: Հենց այդ լարվածությունը փափկեցնելու համար են մարդիկ արյուն թափում: Երեխան գտնվում է ծնողի տիրապետության տակ, մինչև չդառնա հասուն մարդ և ազատագրի իրեն: Ազատությունը բոլորիս մեջ է, որը ուղղակի ծածկվում է լարվածությամբ: Իսկ ինձ ինչքան է տանջում այդ լարվածությունը… Բայց ծնող-երեխա հարաբերության մեջ չի թափվում արյուն, ուղղակի պետք է քեզ արդարացնես ինչպես մեծ և ստանաս որոշակի արտոնություններ:

Write a comment

Comments: 0