Ինչպես եմ ես անցկացնում օրս

Անտուան Մելքոնյան

Ավագ դպրոց

9-1 դասարան

 

Գնում եմ դպրոցից տուն, մտնում եմ իմ անփույթ թողած սենյակը, աչք եմ փակում սենյակի վրա, հանում եմ վերնաշապիկս, նետում եմ մի կողմ և վերցնելով ձայնահաղորդիչը ցատկով պարկում մահճակալին, որը այդպես էլ առավոտյան չէի հավաքել, քանի որ զարթնել էի հերթական անգամ ուշ և առանց նախաճաշի շուտափույթ վազել դպրոց: Իսկ ինչ վերաբերվում է հեռախոսի զարթուցիչին, ես այն երկու ձայն հանելուց հետո սեխմել էի հանկարծակի <<արթնացնել փոքր ինչ ուշ>> և գիտակցելով, որ հինգ րոպեից նորից կզնգա, հանել էի նրա մարկոցը: Պարկելով միացնում եմ երաժշտություն ձայնը բարձացնելով մինչև վերջ: Մայրս բողոքում է առաջին հարկից և խնդրում ձայնը իջեցնեմ, իսկ ես ուղղակի ցատկելով մահճակալից փակում եմ դուռս և բնականաբար ներքևից լսվում է հնարավորինս ավելի քիչ ձայն: Ապա բացում եմ համակարգիչը, սկսում եմ կատարել դասերս, առանց երաժշտությունը անջատելու: Ավարտելով դասերս, սկսում եմ հետաքրքիր նյութեր մտածել <<Գրապտույտ>>-ի համար, կամ այլապես գիրք եմ գրում: Ահա գալիս է օրվա ամենաանհետաքրքիր պահը: Անջատելով երգը իջնում եմ լուռ սեղանի շուրջ ճաշելու: Ծնողներս հանգիստի մեջ զրուցելով միմյանց հետ ճաշում են, իսկ ես իմ տարերքին համաձայն արագի մեջ ճաշում եմ և նորից բարձրանում իմ սենյակ: Օրս ավարտվում է կիսապարկած մահճակալին, ականջակալներով և տետրը ծնկներիս դրած գիրք գրելով: Հաջորդ օրը, զարթնում եմ հեռախոսիս զարթուցիչով, որովհետև հասարակ զարթուցիչը վաղուց կոտրել եմ, այն նետելով պատի վրա: Եվ նորից զարթնում եմ ուշ և վազում դպրոց վերարկուս փողոցում վազելուց հագնելով: Եվ այսպես ամեն օր…

Write a comment

Comments: 0